Հունվարի 8, 2018 - Օրվա արխիվ

«Ալիևը կրակեց ինքն իր ոտքին». Լապշինի բացառիկ հարցազրույցը. 1in.am

Նրան ձերբակալել և շուրջ երկու ամիս պահել են Մինսկի բանտում, հետո տարածաշրջանի ամենադաժան, բռնատիրական, կոռումպացված ռեժիմներից մեկի՝ ահաբեկչական մեթոդներով առաջնորդվող և մարդու իրավունքների աղաղակող խախտումներով հայտնի Ադրբեջանի ղեկավարության ջանքերով տեղափոխել Ապշերոնյան թերակղզի՝ Բաքու, որտեղ ևս յոթ ամիս մնացել է անազատության մեջ: Բաքվի «ծանր հանցագործությունների դատարանը» դատապարտեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի …

Կարդալ »

Երևանում և 4 մարզերում հոսանքի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։30-13։00 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 8, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 31, 33, 34, 35, 37, 38, 41, 45, 49, …

Կարդալ »

Ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական …

Կարդալ »

Տան անդամները թունավորվել են վառարանի ծխից

Հունվարի 7-ին ժամը, 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում բնական գազով միջին ծանրության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1961 թ. ծված Ծովինար Մ.-ն, 1988 թ. ծնված Սոնա Մ.-ն, 2008 թ. ծնված Հովհաննես Մ.-ն եւ 2009 թ. ծնված Նարեկ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, …

Կարդալ »

Մեղադրանք է առաջադրվել՝ 28-ամյա երիտասարդի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 28-ամյա բնակչի սպանության հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի: 2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի …

Կարդալ »

«Ֆիչ Ռեյթինգս»-ը «Դրական» է գնահատել Երևանի վարկանիշը

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում«Կայուն»-ից սահմանելով այն «Դրական», ինչը կարևոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար։ «Ֆիչ Ռեյթինգս» վարկանիշային գործակալությունը տվյալ հանգամանքը դիտարկում է որպես Երևանի վարկունակության նշանակալի դրական փոփոխություն: Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ …

Կարդալ »

Առողջապահության նախարարությունը՝ սեզոնային վարակների մասին

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների եւ գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երեւանում։ Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են: Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 …

Կարդալ »

Թունավորվել են հին սննդից

Հունվարի 7-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արաբկիր 23-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1987 թ. ծնված Մարիամ Գ.-ին և 1952 թ. ծնված Լյովա Գ.-ին: Նույն օրը, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված …

Կարդալ »

ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների

«ԵԼՔ» դաշինքը իրազեկում է. «Սիրելի հայրենակիցներ․ Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»։ …

Կարդալ »

Մահացավ «Ճվճըվ Արոյի» Արոյի որդու կողմից ավտովթարի ենթարկված երկրորդ ՃՈ աշխատակիցը

Araratnews.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան տեղի ունեցած դաժան ավտովթարից վնասվածքներ ստացած ՃՈ տեսուչ Խաչիկ Գասպարյանը քիչ առաջ մահացել է։ Հիշեցնենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ըստ …

Կարդալ »