Երկուշաբթի , Հունվարի 22 2018

Հունվարի 2, 2018 - Օրվա արխիվ

Թուրքիայում 6 հայ դպրոցների աշակերտները տոնել են Նոր տարին

Շուրջ 13 տարի է Թուրքիայում Պոլսի Մխիթարյան Սանոց Միության նախաձեռնությամբ իրականացվում է «500 ծիծղուն աչք» ամանորյա ծրագիրը, որի շրջանակներում ամեն աշակերտ Ձմեռ պապից ստանում է իր երազած նվերը: Տարիներ առաջ ծրագիրը իրականացվել էր մեկ դպրոցի համար։ Այժմ 6 պոլսահայ դպրոցների շուրջ 640 աշակերտ անհատական նվերներ է ստանում։ Այդ դպրոցների շարքին …

Կարդալ »

Ըստ Նոստրադամուսի՝ 2018թվականը հեշտ չի լինելու, մարդկության պատմության ամենավատ տարիներից մեկն է դառնալու News

Բրիտանական Express.co.uk-ը հրապարակել է հայտնի ֆրանսիացի բժիշկ, աստղագետ եւ մարգարե Միշել Նոստրադամուսի 2018 թվականի համար արված կանխագուշակությունները: Նոստրադամուսն ապրել է 1503-1566 թվականներին եւ կանխատեսել է Նապոլեոնի եւ Հիտլերի իշխանության գալը, ինչպես անեւ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, հաղորդում է  Facty-ն: 2018-ն, ըստ նրա, հեշտ չի լինելու եւ անգամ մարդկության պատմության …

Կարդալ »

Խոշոր ու ողբերգական ավտովթար. մեքենայից այրված դիեր են դուրս բերել (ֆոտո)

Լոռու մարզում այսօր՝ հունվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Պատահարի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում բախվել են Mercedes եւ ՎԱԶ 21015 մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետեւանքով ՎԱԶ 21015-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ այրվել է: Ավելի ուշ մեքենայից երկու այրված դի են դուրս բերել։ …

Կարդալ »

Մեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ

Հունվարի 2-ին՝ ժամը 13։22-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «BMW» մակնիշի 09 OU 947 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Հունվարի 2-ին՝ ժամը 11:24-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի …

Կարդալ »

Ոստիկանությունը՝ ողբերգական վթարի մասին

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհին` Խոր Վիրապ եկեղեցու խաչմերուկում, բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1954 թ. ծնված Սամվել Կիրակոսյանը, տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: …

Կարդալ »

Կվերանորոգվեն Կեսարիայի հայկական եկեղեցին և դպրոցը

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կեսարիա նահանգի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին և Սարգիս Գյումուշյանի անվան դպրոցը կվերանորոգվեն։ Ըստ «Ակօս»-ի՝ վերանորոգման աշխատանքների համար տեղի քաղաքապետարանը գումար է հատկացրել։ Նշվում է, որ դեռևս 11-րդ դարում կառուցված եկեղեցին միակն է Կեսարիայում, քանի որ մեկ այլ եկեղեցու կառուցման համար թույլտվություն չի եղել։ Դա է …

Կարդալ »

Մեքենա է այրվել

Հունվարի 2-ին, ժամը 02:30-ին ահազանգ է ստացվել, որ ոստիկանության ԵՔՎ Շահումյանի ՈԲ մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:03-ին, մարվել՝ 03:21-ին: Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի 24 OS 838 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահն՝ ամբողջությամբ: Աղբյուրը: Մեքենա է այրվել

Կարդալ »

Սիսիանի 19-ամյա բնակիչը ցած է նետվել պատշգամբից

Սյունիքի մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հունվարի 2-ին Սիսիանի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Սիսիանի բաժին եւ հայտնել, որ ժամը 08։40-ի սահմաններում Սիսիանի Իսրայել Օրի փողոցի թիվ 3 շենքի բակից ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել մի տղայի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորը …

Կարդալ »

Սևանում, Ջերմուկում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել …

Կարդալ »

6 զոհ, 39 վիրավոր. դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին 26 ՃՏՊ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2017 թ. դեկտեմբերի 31-ից 2018 թ. հունվարի 2-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31 Երևան – 8 դեպք, 2 զոհ, 7 վիրավոր Մարզեր – 5 դեպք, 1 զոհ, 14 վիրավոր Հունվարի 1 Երևան – 3 դեպք, 3 վիրավոր Մարզեր – …

Կարդալ »