Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Սոցցանց / Երբեք չէի կարծի, թե մի օր հարկ կլինի Հայաստանի ոստիկանության պետ Վ.Գասպարյանին շնորհակալություն ասել

Երբեք չէի կարծի, թե մի օր հարկ կլինի Հայաստանի ոստիկանության պետ Վ.Գասպարյանին շնորհակալություն ասել

Երբեք մի ասա երբեք…
Երբեք չէի կարծի, թե մի օր հարկ կլինի Հայաստանի ոստիկանության պետ Վ.Գասպարյանին շնորհակալություն ասել։ Բայց արի ու տես, որ այդ օրն էլ եկավ։ Երեկ ուշ երեկոյան ՀՀ Փաստաբանների «ինքնակառավարվող համայնքի» առայժմ միակ վարչությունը, որ պալատ կկոչեն, որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել փաստաբան Մուշեղ Շուշանյանին, Ազատություն ռադիոկայանի եթերով ոստիկանության ու ոստիկանների հասցեին արված սուր արտահայտությունների համար։

Ու կրկին այդ կառույցը դուրս եկավ փաստաբանական գործունեության ընթացքում փաստաբանի վարքագիծը գնահատողի շրջանակներից, կրկին իր վրա վերցրեց դատարանի լիազորություններ, կրկին ստանձնեց փաստաբանի բերանը հրապարակային խոսքի ընթացքում փակողի դերը։

Կարգապահական վարույթի համար հիմք էր հանդիսացել ոստիկանության պետի գրությունն ուղղված փաստաբանների վարչության պետին, որով հեղինակը չէր մոռացել նաև ակնարկել, թե Մ.Շուշանյանի դեմ միջոցներ չձեռնարկելու դեպքում կվերանայի երկու կառույցների միջև ստորագրված հուշագիրը։

Այս գործը, սակայն, ֆեյսբուկում «պնդուկ» գրելու, ապա իրեն դրա տակ ճանաչողի մասին վարույթ չէր, սա դատարանի կողմից անհիմն կայացված որոշման հիման վրա հարուցված վարույթ չէր, ինչ-որ անհայտ անձանց կողմից փաստաբան-վստահորդ հարաբերությունների մեջ «ճշմարտություն» փնտրելու մասին վարույթ չէր, որ դեռ բացատրելու կարիք լինի բոլորին, թե ինչ է կատարվում, և ինչ է այս ամենը նշանակում… 
Իր մեկ նամակով միայն ոստիկանության պետը վերացրեց Փաստաբանների պալատ «հիմնարկ-ձեռնարկության» դեմքին առկա դիմակի վերջին նշույլները, ու թեև համոզված եմ, որ դա հավանաբար արվել է ակամա, սակայն միևնույն է չեմ կարող չարձանագրել, որ առանց այդ նամակի շատ ավելի երկար ժամանակ կպահանջվեր այդ դիմակն ապամոնտաժելու համար։

Երվանդ Վարոսյան



Աղբյուրը: Երբեք չէի կարծի, թե մի օր հարկ կլինի Հայաստանի ոստիկանության պետ Վ.Գասպարյանին շնորհակալություն ասել

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Դիոգո Պինտոյին

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին: Ողջունելով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով