Կիրակի , Դեկտեմբերի 17 2017

Դեկտեմբերի 4, 2017 - Օրվա արխիվ

14 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 5-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի՝ 1․ Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 հասցեների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի, 2․ Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Երկաթուղայինների 1-ից-9 փողոցների, Աճեմյան փող․ 1-ին և 2-րդ …

Կարդալ »

3 օրում գրանցվել է 23 ՃՏՊ՝ 3 զոհով

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 4 դեպք։ Բացահայտվել է գողության և խարդախության 9-ական, յուրացման 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի ծառահատման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և անձի …

Կարդալ »

2-ամյա տղայի են վրաերթի ենթարկել

Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Մրգավետ գյուղի Գ.Նժդեհի փողոցի թիվ 31 տան դիմաց առաջընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Աղբյուրը: 2-ամյա տղայի են վրաերթի ենթարկել

Կարդալ »

ՀՀ ԱԻՆ-ին կտրամադրվեն նոր մեքենաներ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) հատուկ ծրագրերի կառավարման երկրորդ բաժնի պետի տեղակալ Հիրոկի Մուրայամային և ծրագրի կառավարման գծով օգնական Յուկի Կամիոյին: Հանդիպման նպատակն էր քննարկել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ոչ …

Կարդալ »

Դի՝ «Արծվի թևեր» արձանի ձորում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևեր արձանի մոտակա ձորում, դի կա. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս …

Կարդալ »

Երկրորդ JAGUAR-ի խաղարկությունը` «Շանթի» ուղիղ եթերում

Անցավ մեկ շաբաթ և արդեն ժամանակն է խաղարկել երկրորդ Jaguar XE ավտոմեքենան և իհարկե 5.000.000 դրամ մրցանակային  ֆոնդը: Այս անգամ 2017թ. արտադրության «Գազան» ավտոմեքենայի խաղարկությունը տեղի է ունենալու «Շանթ» հեռուստաընկերության տաղավարում և հեռարձակվելու է «Շանթի» ուղիղ եթերում: Նշենք, որ Վիվառո ընկերության կողմից խաղարկվող 5 Jaguar XE ավտոմեքենաներից առաջինը արդեն գտել …

Կարդալ »

Քաղաքապետարանը պատրաստվում է սպասվող ձյան մաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Անդրադառնալով առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեսքով տեղումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է միմյանց …

Կարդալ »

ՀՀ նախագահի աշխատանքային այցը ՊԲ

Դեկտեմբերի 1-ից 4-ը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության   և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում, ՊԲ էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: ՊԲ-ում իրականացված շրջայցի …

Կարդալ »

Պատշգամբում հայտաբերվել է տանտիրոջ դին՝ բռնության հետքերով

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները: 2017թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է տան տերը՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված …

Կարդալ »

Արմավիրում ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:11-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել` 11:25-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel» մակնիշի 17 US 583 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ն.-ը ձեռքերի …

Կարդալ »