Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Հասարակություն / Հայացք ՈՒղղել Դեպի Սփյուռք, Որտեղ ՈՒզում են Օր Առաջ Տեսնել Գաղութացումից և Անօրինական Իշխանությունից Ազատված Հայաստան

Հայացք ՈՒղղել Դեպի Սփյուռք, Որտեղ ՈՒզում են Օր Առաջ Տեսնել Գաղութացումից և Անօրինական Իշխանությունից Ազատված Հայաստան

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի նախագահ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, ինչպիսին է Ձեր կարծիքը Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, սա կարելի՞ է ձեռքբերում համարել, ու  Ձեր գնահատմամբ ինչպե՞ս եղավ, որ ՌԴ-նայս անգամ չխանգարեց փաստաթղթի ստորագրմանը, և կամ ինչու՞ է ԵՄ-ն փորձում այսպիսով հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկրի հետ, չէ՞ որ նույն ՀՀ-ն 2013-ի կարևոր փաստաթղթի ստորագրումից հրաժարվեց ի վերջո:

Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագիրը կարևոր է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի կարգավորման և կաշառակերության դեմ պայքարի համար, բայց որպես ձեռքբերում  այդպես չէ՝ քանի դեռ  Հայաստանում գործում է շղարշված բռնապետություն, որը ժողովրդի դեմ   օգտագործում է պետական պաշտպանական համակարգը՝ ոստիկանությունը:

Համաձայնագրի ստորագրումը Հայաստանում  ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի քաղաքական հաղթանակ՝ մոռանալով որ Եւրոմիությունն էլ իր քաղաքական  շահերն ունի: Եթե Եւրոպային պետք չլիներ՝ համոզված եմ, որ այդ համաձայնագիրը չէր ստորագրվի:

Վերջերս «Հայկական Վերածնունդ»  սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղն ունեցավ բարձր մակարդակի հանդիպիպում ԵՄ  արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների և հարևան երկրների հետ բարեկամության գրասենյակների ներկայացուցիչների հետ:

Քննարկվեցին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և դատաիրավական  համակագի  կախվածության և կաշառակերության  մասին թեմաներ: 

Մեր մասնաճյուղը մշտական կապի մեջ գտնվելով վերոհիշյալ գրասենյակների հետ՝ հետևողական կլինի  համաձայնագրի մարդու իրավունքներին վերաբերվող բոլոր կետերն իրականություն դարձնելու համար:

Ինչու՞ է ԵՄ-ն փորձում այսպիսով հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկրի հետ:  Այս հարցի պատասխանը կարելի է հարցով տալ՝  ինչու՞ է ՌԴ-ն փորձում իր ազդեցության գոտում ունենալ  Ուկրաինան, Մոլդավիան  կամ եվրոպական մի այլ երկիր, գլոբալ առումով ամեն մեկն ուզում է ավելի շատ կողմնակիցներ ունենալ որը  կարող է հեռահար նպատակներ պարունակել:

ՌԴ-ի տարօրինակ պահվածքը կարող է երկու պատճառ ունենալ,  առաջին,  համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, որ ստորագրելով համաձայնագիրը չի դավաճանի կրեմլին  և  երկրորդ, որ կրեմլն  իր վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում կորցրեց  ՀՀ քաղաքացու վստահությունը:

2013-ի ստորագրումից Հայաստանը չէ որ հրաժարվեց՝ այլ Սերժ Սարգսյանը, իսկ նա Հայաստանի Հանրապետությունը չէ:

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/210954/



Աղբյուրը: Հայացք ՈՒղղել Դեպի Սփյուռք, Որտեղ ՈՒզում են Օր Առաջ Տեսնել Գաղութացումից և Անօրինական Իշխանությունից Ազատված Հայաստան

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է  Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով