Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Սփյուռք / Զարուհի Փոստանջյանի աննախադեպ նախաձեռնությունը. Սփյուռքը ոգևորված է

Զարուհի Փոստանջյանի աննախադեպ նախաձեռնությունը. Սփյուռքը ոգևորված է

 Ինչպես հայտնի է , համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում « Երկիր ծիրանի » կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ – ում է գտնվում :  


Պետք է նկատել , որ քաղաքական գործչի այցը հայաշատ Լոս Անջելես՝ բավական ջերմորեն է ընդունվել տեղի հայության կողմից: Այն գաղափարները , որոնք Փոստանջանը հնչեցրել է այստեղ , լիովին համապատասխանում են այն տրամադրություններին , որոնք իշխող են տեղի հայության բավական լայն շրջանակներում :
Տեղեկացնենք , որ Զարուհի Փոստանջյանը Գլենդելի քաղաքային գրադարանում հայկական համայնքի հետ ունեցած իր հանդիպմանը , որը բավական ջերմորեն ընդունվեց մասնակիցների կողմից , արծարծեց այն կարևորագույն հարցերի շարքը , որոնք այսօր փոթորկում են թե՛ դրսի , թե հայաստանաբնակ հայերի սրտերը. Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարում , դեմոկրատական ինստիտուտների ձևականություն , արտագաղթ , սոցիալական անարդարութուն : Ահա այն խնդիրների ու թեմաների ոչ լրիվ շարքը , որոնց շուրջ Փոստանջյանը մտերմիկ զրույց էր ծավալել գրադարան եկած մարդկանց հետ :
Իր խոսքում կարևորելով համայն հայության ներուժի օգտագործումը ` Փոստանջայնն իր խոսքն , ըստ էության , կառուցում էր մեկ հիմնական գաղափարի վրա ` Հայաստանի ` որպես համայն հայության հայրենիքի հզորացման ` նախևառաջ այդ հայրենիքն իրենց սրտերում կրող հայության ջանքերի շնորհիվ ` գաղափար , առանց որի , Փոստանջյանի համոզմամբ, անհնար է լինելու կառուցել Հայաստանի վաղվա պայծառ օրը :
Նրա կոչը մեկն էր ` չբավարարվել դիտորդի կարգավիճակով ու ակտիվորեն մասնակից դառնալ հայրենիքի առաջ կանգնած սպառնալիքների կանխման , դրանց չեզոքացման գործին :
Նշենք , որ հանդիպումն անցավ անչափ ջերմ մթնոլորտում ու հավաքվածների հիացմունքը հնարավոր չէր չնկատել՝ գովեստի խոսքեր , հիացմունք արտահայտող բառեր՝ որքան ասես :
Մի խոսքով ` ակնհայտ էր , որ Զարուհի Փոստանջյանի այցը լոսանջելեսահայությանն իսկապես պահանջված է :

Ինչ վերաբերում է Գլենդել քաղաքի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներին , ապա պետք է նշել , որ դրանք բավական մարդաշատ էին : Ակցիայի շրջանակներում Հայաստանի հյուպատոսությանը հանձնվեց պահանջագիր – նամակ :
Տարբեր կետերից բաղկացած պահանջագրում տեղ էին գտել ՀՀ Ազգային ժողովի լուծարման , կառավարության ցրման մասին դրույթներ , ինչպես նաև պահանջ կար հնարավորություն տալու սփյուռքահայերին ընտրելու ու ընտրվելու , Հայաստանում պատասխանատու ղեկավար պաշտոններ զբաղեցնելու և այլն :
Պետք է նկատենք , որ բացի այս ամենը ` Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ կատարած իր այցի շրջանակերում հյուրընկալվեց AMGA և AABC հեռուստաընկերություններին ` իր հարցազրուցներում խոսելով ներկայում Հայաստանին հուզող ամենահրատապ թեմաների վերաբերյալ , կարևորելով Սփյուռքի դերակատարությունը հայրենիքի շենացման գործում :
Ի դեպ ` պետք է ասենք , որ այդ հաղորդումների ընթացքում նույնպես մեծապես զգացվում էր հայ համայնքի ջերմ վերաբերմունքը Զարուհու
նկատմամբ՝ չդադարող զանգեր եթերում , երախտագիտության խոսքեր , Զարուհու հետ ճանապարհ անցնելու պատրաստակամության մասին հավաստիացումներ :
Նշենք, որ Զ. Փոստանջյանի բոլոր հանդիպումներին նրա կողքին է միշտ եղել « Երկիր ծիրանի » կուսակցության փոխնախագահ՝ Կարապետ Աղաջանյանը:
Թե ինչ հաջողություն կունենա Զարուհի Փոստանջյանի աննախադեպ ձեռնարկը , թերևս , միայն ժամանակը կարող է ցույց տալ :
Ակնհայտ է , սակայն , որ հատկապես ԱՄՆ հայ համանքի կողմից նրան գրկաբաց ընդունելը խոսում է ոչ միայն Փոստանջյանի հանդեպ մարդկանց ունեցած ջերմ զգացմունքների , այլև այն բոլոր խնդիրների հրատապության մասին , որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ :
Սփյուռքը ցանկանում է իր ամենաակտիվ մասնակցությունը բերել Հայաստանի կայացման գործին ու ուղիներ է փնտրում իր այդ ցանկությունը կյանքի կոչելու համար :
Գայանե Մանուկյան
Տեսանյութը՝ AMGA հեռուսատընկերության



Աղբյուրը: Զարուհի Փոստանջյանի աննախադեպ նախաձեռնությունը. Սփյուռքը ոգևորված է

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Շախմատի պատանիների հավաքականը պարտվել է

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում: Հնդկաստանում ընթացող Օլիմպիադայի 4-րդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով