Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Հասարակություն / «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը

Հայկական Սփյուռքը երբեք անտարբեր չի եղել Հայրենիքի իր ազատատենչ եղբայրների և քույրերի արդարության և ինքնիշխանության համար պայքարին։ Այսօր երբ այդ պայքարի նվիրյալները բռնադատվում են ու քաղաքական բանտարկյալներ են, հայ ժողովրդի գիտակից ընտրանին իր մեջ ուժ գտնելով համախմբվել և շարունակում է համախմբվել հանուն Հայաստան պետության ինքնիշխանության և հայ ազգի հարատևման։

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է «Հանուն Հայաստանի պետության ճակատ»-ի համազգային ներուժի ձևավորմանն ուղղված իրատես ջանքերն ու ընդունված հռչակագիրը, ինչպես նաև նոր որակի, ինքնիշխան, ազատ ու արդար հայկական պետություն կառուցելու տեսլականը։

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն իր աշխարհասփյուռ բոլոր մասնաճյուղերի անունից միանում է հռչակված նպատակներին հասցնող «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բոլոր առաջարկներին և պատրաստակամություն է հայտնում համագործակցել «Հանուն Հայաստանի պետության ճակատ»-ի կանոնակարգող խմբի հետ։

Նոյեմբերի 7, 2017

Աղբյուրը: «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Ճապոնիայում հետաքրքրված կլինեն հայկական գինիով, մեղրով, նաև մրգաչրերով

Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը բավարար չէ փոխհարաբերությունների և գործընկերության համար, շատ այլ ոլորտներ …