Կիրակի , Հոկտեմբերի 22 2017
Սկիզբ / Հասարակություն / Շարմազանովն առաջարկել է կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ

Շարմազանովն առաջարկել է կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ

353.thumb

Հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար և պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը  Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ հանդիպմանն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված

Հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար և պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը  Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ հանդիպմանն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայության դերը Սանկտ Պետերբուրգի զարգացման գործում՝ նշելով, որ հայերը քաղաքի հիմնադրման օրվանից եղել են նրա հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի անբաժանելի մասը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Դեռևս 1710 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմավորվել է հայկական համայնք, իսկ 18-րդ դարի երկրորդ կեսից Պետերբուրգում գործող Սուրբ Կատարինե եկեղեցին հայապահպանության և ազգային արժեքների փոխանցման կարևոր օջախներից է»:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Լենինգրադի շրջափակման օրերին հազարավոր հայեր հերոսաբար պաշտպանել են քաղաքը ֆաշիզմից: «Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին»,-ասել է պարոն Շարմազանովը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ընդլայնումը, համատեղ ծրագրերի իրականացումը:

Աղբյուրը: Շարմազանովն առաջարկել է կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Մահացության դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է ԼՂ-ում. ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով