Երկուշաբթի , Հուլիսի 23 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Չկա երաշխիք, որ Բաքուն չի սկսի ռազմական գործողություններ (տեսանյութ)

Չկա երաշխիք, որ Բաքուն չի սկսի ռազմական գործողություններ (տեսանյութ)

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց Ադրբեջանի ղեկավարը չի կարող խուսափել հանդիպումից: Այս մասին այսօր Կառավարության նիստից  հետո հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար  Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռնտու չէ: «Պատահական չի Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել Արցախի խնդրի բովանդակությունը և այլ բան ներկայացնել»,- ասաց փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը վերսկսում  է բանակցություններն առանց նախապայմանների՝ նկատի ունենալով Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություններից հետքայլը: Սերժ Սարգսյանը, սակայն, հակադարձել էր եւ Ադրբեջանի  քաղաքականությունը որակել խայտառակություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Աղբյուրը: Չկա երաշխիք, որ Բաքուն չի սկսի ռազմական գործողություններ (տեսանյութ)

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Պետք է վերահաստատել, որ ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում. Աշոտյան

Պետք է վերահաստատել, որ ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում: Այս մասին facebookճ-ի …