Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ Կահիրեում

Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ Կահիրեում

Հոկտեմբերի 8-ին Եգիպտոսի մշակույթի նախարարության և Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի հովանավորությամբ Կահիրեի Օպերայի տանը տեղի ունեցավ «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի» լարային քառյակի համերգը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Հյուրերի թվում էին ԵԱՀ ԱԳ նախարարության պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, եգիպտահայեր։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր բացման խոսքում բարձր գնահատեց անցած 25 տարիներին հայ-եգիպտական համագործակցության շրջանակներում գրանցված ձեռքբերումները, անդրադարձավ միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Քառյակի կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ հայ և համաշխարհային դասական երաժշտության գանձարանից։
 



Աղբյուրը: Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ Կահիրեում

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Միջոցառում՝ նվիրված մարշալ Բաղրամյանի 120-ամյակին

Դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկա է գտնվել Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս …