Երկուշաբթի , Հուլիսի 16 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Ադրբեջանի պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից. Մ. Մելքումյան

Ադրբեջանի պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից. Մ. Մելքումյան

100.thumb

«Կարծում եմ, որ միջազգային տարբեր հեղինակավոր պարբերականներ արդեն իսկ անդրադարձել են Ադրբեջանի՝ պայմանական անվանմամբ «Լվացքատան» գործունեությանը և բոլորն էլ համակարծիք են, որ դա հետագայում պետք է բացառել։ Սակայն, նաև այդ բացառման հիմքում պետք է դրվեն և՛ իրավական, և՛ քաղաքական գնահատականներ՝ անաչառ և ազնիվ: Բայց միայն գնահատական տալը բավարար չէ»,- այս մասին այսօր  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում իր ելությում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
«Պետք են հստակ մեխանիզմներ, որոնց հիմքում պատասխանատվության ենթարկելն է, այլապես դա կդիտվի որպես «ջայլամի» քաղաքականություն, որն այս կառույցին սազական չէ:
Ո՞րն է ելքը:
Զրկել Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, կոշտ սանկցիաներ կիրառել նրանց նկատմամբ:
Ինչքա՞ն կարելի է անազնիվ և նենգ ճանապարհով փորձել խեղաթյուրել իրականությունը: Ավելին, տարբեր քաղաքական և հանրային գործիչներին գնելու համար Ադրբեջանի ղեկավարը նույնիսկ չի խորշում բանկային տարբեր դրամական փոխանցումներից՝  բացահայտ ու ցինիկ ձևով փորձելով հասնել իր նենգ նպատակին:
Մի երկիր, որտեղ նավթի գները հենց իջան, նավթի փոխարեն միանգամից սկսեց կոռուպցիա արտահանել: Արդյո՞ք նման երկրում կարող են դեմոկրատական ինստիտուտները զարգանալ:
Կրկնում եմ, փուչիկը պայթել է»,- ասված է Միքայել Մելքումյանի տարածած ելույթի տեքստում։



Աղբյուրը: Ադրբեջանի պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից. Մ. Մելքումյան

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումը

Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումը: «Հուլիսի 11-ին Բրյուսելում …