Կիրակի , Հոկտեմբերի 22 2017
Սկիզբ / Արցախ / Արտասահմանյան բժիշկներն Արցախում շարունակում են բարդ վիրահատություններ կատարել

Արտասահմանյան բժիշկներն Արցախում շարունակում են բարդ վիրահատություններ կատարել

74091

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքից մի խումբ բժիշկներ Արցախում շարունակում են անվճար իրականացնել քաղաքացիների ընդունելություն, հետազոտություններ, խորհրդատվություններ և վիրահատություններ:

Բացի մասնագիտական ծառայություններից նրանք «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին նվիրաբերել են լապարասկոպիկ և հիստերոսկոպ սարքեր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գինեկոլոգ Ջեֆ Թոմասն ասել է, որ այս տարի 25 հազար ԱՄՆ դոլարի վիրահատականսարքավորումներ է ուղարկել Արցախ: «Մենք այստեղ ենք փորձով կիսվելու արցախցի մեր գործընկերների հետ: Արդեն իրականացրել ենք 6 վիրահատություն: Նշեմ, որ լապարասկոպիկ այս նոր սարքի միջոցով, հիվանդին քիչ ցավ պատճառելով, վիրահատությունն ավելի հեշտ և արդյունավետ է կատարվում»,-ընդգծել է Ջ. Թոմասը:

Իսկ Վիրահատարանի սենյակի համակարգող Ռեգինա Ուվելսն էլ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում լապարասկոպիկ և հիստերոսկոպիկ սարքերը փորձարկել է և տեղի մասնագետներին բացատրել դրանց օգտագործման ձևերը: «Լապարասկոպիկ վիրահատությունն ավելի կարճ է տևում և քիչ տրավմա է պատճառվում հիվանդներին: Ուրախ եմ, որ արցախցիների համար իմ ներդրումն ունեմ: Շոյված եմ՝ ԱՀ ղեկավարության և բուժաշխատողների կողմից մեզ այսպիսի ջերմ ընդունելության արժանացնելու համար»,-նշել է Ռ. Ուվելսը:



Աղբյուրը: Արտասահմանյան բժիշկներն Արցախում շարունակում են բարդ վիրահատություններ կատարել

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Արցախում սպասում էին (տեսանյութ)

Արցախի հանրային  հեռուստատեսությունը փոքրիկ նյութ է պատրաստել Լեւոն Հայրապետյանի մասին. Լևոն Հայրապետյանի անունը դեռ երկար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով