Կիրակի , Հոկտեմբերի 22 2017
Սկիզբ / Սպորտ / Աշխարհի առաջնությանը չմասնակցելը խելահեղություն կլիներ. Մեսսի

Աշխարհի առաջնությանը չմասնակցելը խելահեղություն կլիներ. Մեսսի

lionel-messi

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Էկվադորի նկատմամբ տոնած հաղթանակը (3:1):  Անձամբ «Բարսելոնի» ֆուտբոլիստը վճռոշոր դեր է խաղացել արգենտինացիների հաջողության հարցում` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, փոխանցում է Championat.com-ը:

«Խելահեղություն կլիներ աշխարհի առաջնությանը չմասնակցելը: Եվ ոչ միայն ինձ, այլև` ամբողջ Արգենտինայի համար: Մենք արժանի էինք մունդիալ դուրս գալու հարցը նաև ավելի վաղ լուծելուն: Կար մտավախություն, որ մենք չենք մասնակցի մրցաշարին, սակայն թիմը հասավ իր նպատակին. այն ավելի կզարգանա և այլ տեսք կունենա: Մենք արժանի չէինք այս իրավիճակին: Արդեն ինչքան ժամանակ է` կասկածի տակ է դրվում որոշ ֆուտբոլիստների` հավաքական հրավիրվելու փաստը,: Չնայած նրան, որ իրենք մասնակցել են երեք եզրափակիչների: Բայց, միևնույն է, նրանց հրավիրվելը դնում են կասկածի տակ: Մեզ համար սա կարևոր օր է», – Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն:



Աղբյուրը: Աշխարհի առաջնությանը չմասնակցելը խելահեղություն կլիներ. Մեսսի

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Հայաստանից 9 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 20-29-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակից Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Ինչպես հայտնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով