Երկուշաբթի , Հուլիսի 16 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ 1,5 միլիոն դրամ հատկացվեց սահմանամերձ Բաղանիս գյուղին

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ 1,5 միլիոն դրամ հատկացվեց սահմանամերձ Բաղանիս գյուղին

Ավանդույթի համաձայն, Էջմիածնի տոնի կապակցությամբ քաղաքը որեւէ սահմանամերձ բնակավայրի է նվիրաբերում քաղաքապետարանի աշխատակիցների անձնական գումարներից հանգանակած նյութական օգնություն: Այս անգամ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձեւավորված գումարը 1,5 միլիոն դրամ էր եւ հատկացվեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղին:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Էջմիածնին բարի նախաձեռնության համար, նշեց, որ հատկացված գումարով ձեռք կբերվեն սգո եւ հանդիսությունների սրահների համար անհրաժեշտ գույքն ու բոլոր պարագաները:



Աղբյուրը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ 1,5 միլիոն դրամ հատկացվեց սահմանամերձ Բաղանիս գյուղին

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակին ՀՀ քաղաքացու վերադարձի համար

Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի վերադարձի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան …