Կիրակի , Դեկտեմբերի 17 2017

Հոկտեմբերի 10, 2017 - Օրվա արխիվ

Ալավերդու հոգեկան ծառայությունում հաշվառված է շուրջ 600 մարդ (տեսանյութ)

Ալավերդու բժշկական կենտրոնում հաշվառված հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների մեծ մասը ագրեսիվ դրսևորումներ չունեն: Ստանում են շարունակական դեղորայքային բուժում: Հաշվառված հիվանդներից սակայն ոչ բոլորն են բուժում ստանում: Մանրամասները՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում Աղբյուրը: Ալավերդու հոգեկան ծառայությունում հաշվառված է շուրջ 600 մարդ (տեսանյութ)

Կարդալ »

Ամերիկացի բժիշկներն Արցախում բարդ վիրահատություններ են կատարել

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքից մի խումբ բժիշկներ Արցախում անվճար իրականացնում են քաղաքացիների ընդունելություն, հետազոտություններ, խորհրդատվություններ և վիրահատություններ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ասել է, որ ԱՄՆ-ից ժամանել են այնպիսի բժիշկ-մասնագետներ, որոնց կարիքն Արցախում շատ է զգացվում: Առողջապահության նախարարի խոսքով՝ ամերիկացի բժիշկների կողմից Արցախում առաջին անգամ …

Կարդալ »

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն ավելի են սրվում

Մենք այլևս չենք ընդունի ԱՄՆ դեսպանին. այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիայի ղեկավարությունը հանդիպման հարցում մերժում է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին: Ո՛չ նախարարները, ո՛չ խորհրդարանի խոսնակը, ո՛չ էլ ես անձամբ չենք ընդունել նրան և չենք պատաստվում ընդունել։ Պատճառն այն է, որ Անկարան չի դիտարկում Բասին …

Կարդալ »

Երևանում կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

«Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը հայտարարել …

Կարդալ »

Կատալոնիայի անկախության հռչակումը հետաձգվում է

Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկ ժամվա դադարից հետո վերադարձել է խորհրդարանի դահլիճ և վերսկսում է իր երկար սպասված ելույթը: Ինչպես հայտնում է CNN-ը, նա իր ելույթը հետաձգել էր: Նշենք, որ անկախությանը դեմ «Սիուդադանոս» («Քաղաքացիներ») կուսակցությունը, որը Իսպանիայի Ժողովրդական կուսակցության կատալոնական մասնաճյուղն է, պահանջել է դադարեցնել այսօրվա խորհրդարանական նիստը: «Սա պատմական …

Կարդալ »

17-ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17.45-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Էրիկ Խաչատրյանին, որը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: Աղբյուրը: 17-ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Կարդալ »

Գյումրիում նախակրթարանի գործունեություն է կասեցվել (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Շիրակի մարզի սննդի կենտրոններում, հանրակրթական որոշ հաստատություններում: Հոկտեմբերի 6-ին ծառայությունը ստուգման արդյունքում խախտումներ է հայտնաբերել Գյումրու համայնքապատկան «Լիլիթ» նախակրթարանում: Ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Լիլիթ» մանկապարտեզն ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է դրա համար չնախատեսված …

Կարդալ »

Անչափահաս աղջկան բռնաբարել են ռեստորանի հետնամասում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքները: 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի 17-ամյա բնակչուհուց  հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչը, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի …

Կարդալ »

Դպրոցի մոտ օձ են գտել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14:35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: Աղբյուրը: Դպրոցի …

Կարդալ »