Կիրակի , Հոկտեմբերի 22 2017
Սկիզբ / Առողջապահություն / ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ավելորդ քաշ չհավաքել

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ավելորդ քաշ չհավաքել

thumb2-840x440thumb2-840x440

Բալետի պարուհու սնվելու 7 կանոն

Լինել նույնքան նրբագեղ, թեթև ու գեղեցիկ, ինչպես բալետի պարուհին. այս մասին դեռ մանկության տարիներից երազում է յուրաքանչյուր աղջնակ: Սակայն նույնիսկ մեծանալով` կինը շարունակում է երազել բալետի պարուհու կազմվածք ունենալու մասին: Հատուկ սննդակարգեր, բեռնաթափման օրեր` բալետի յուրաքանչյուր պարուհու կյանքի ոճն է դեռատի տարիքից և նույնիսկ կարիերան ավարտելուց հետո:

Ոչ մի աղ: Որպես կանոն` բալետի պարուհիները իրենց օրը սկսում են շիլաներով: Որպես կանոն` նրանք արագ պատրաստվող արտադրանք հազվադեպ են գնում, քանի որ բազմաթիվ տեսակներում, նույնիսկ ամենահամեղ, լիքը տարբեր խառնուրդներ կան: Մեծ մասամբ նրան պատրաստում են ջրով շիլաներ` առանց աղի: Ինչո՞ւ: Աղը կանոնավորապես մտնում է օրգանիզմ հացի, պանրի և այլ մթերքների հետ: Ուստի պատրաստելիս ավելի լավ է ձեռնպահ մնալ աղ օգտագործելուց:

Ավելի շատ ջուր: Օրական է պետք է խմել առնվազն 1,5 լ մաքուր ջուր: Նույնիսկ իրեն նման խոստում տալով` մենք հակված ենք դրա մասին մոռանալ դեռ օրվա կեսին: Բալետի պարուհիները հեղուկը լցնում են բաժակների մեջ և դնում այնպիսի տեղերում, որ աչքի տակ լինեն: Այսպես դուք չեք մոռանա ջուր խմել:

Ապուրն առանձին կերակուր է: Շատերն այն ընկալում եմ որպես ինչ-որ աղցանի կամ երկրորդ ճաշատեսակի նախերգանք: Եվ իզուր. ապուրները և ցանկացած ջրիկ կերակուր դրական են ազդում նյութափոխանակության վրա և կարող են արագացնել ճարպերի այրումը: Բալետի պրոֆեսիոնալ պարուհիները խորհուրդ են տալիս ապուրներ ուտել, իսկ հետո 2 ժամ ոչինչ չուտել:

Սննդի չափաբաժնի ½-ը: Չպետք է հրաժարվել սովորական ուտելիքից: Պարզապես վերցրեք ստանդարտ չափաբաժինը և այն կրկնակի նվազեցրեք: Այսպես, սննդի օրաբաժինը չփոխելով, դուք կսկսեք ավելի քիչ ուտել: Շատ դժվար է սովորությունները միանգամից փոխելը: Դրա համար պետք է պատրաստել լրիվ չափաբաժին, բայց ուտել 2 անգամից. նախաճաշի մի կեսը տանը, երկրորդը` աշխատանքում: Ստամոքսը չի ձգվի:

Սիրած մթերքներ: Բալետի պարուհիները իրենց չեն մերժում իրենց սիրած ուտելիքներում, սակայն խստորեն վերահսկում են ուտելիքի քանակությունը: Մի հրաժարվեք շոկոլադից, կարտոֆիլից (այս ցուցակը լրացրեք նրանով, առանց որի չեք կարող ապրել), սակայն կերեք 50 գ` 100 գրամի փոխարեն:

Ուտելիք ընդունեք ցանկացած ժամանակ: Այո՛, քնելուց առաջ ուտելը վնասակար է: Սակայն մարդիկ տարբեր օրակարգ ունեք: Ժամը 6-ից հետո ուտելը նորմա է, եթե դուք աշխատում եք մինչև երեկոյան 8-9-ը, իսկ հետո նաև տան գործերով եք զբաղվում: Բալետի պարուհիներն ունեն նախաճաշ և ընթրիք: Ճաշը փաստորեն բացակայում է: Ի դեպ, ընթրիք հնարավոր է նաև գիշերվա ժամը 2-ին:

Չինական և ճապոնական խոհանոց: Նման խոհանոցը և՛ շատ համեղ է, և՛ խիստ օգտակար` ջրիմուռներ, թարմ բանջարեղեն, միս, սունկ, ծովամթերքներ: Եվ հետո` ոչ մի պահածոյացնող նյութեր և ճարպեր:



Աղբյուրը: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ավելորդ քաշ չհավաքել

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք EcoNews.am

EcoNews.am կայքը նորից ահազանգում է սպիտակագրլուխ անգղի որսի մեկ այլ դեպքի մասին: Կայքը, մասնավորապես գրում է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով