Կիրակի , Հոկտեմբերի 22 2017
Սկիզբ / Սփյուռք / ՀՀ Անկախության տոնը՝ Լոս Անջելեսում (Տեսանյութ, Լուսանկարներ)

ՀՀ Անկախության տոնը՝ Լոս Անջելեսում (Տեսանյութ, Լուսանկարներ)


Անկախ պետականությունը բոլոր ժամանակներում էլ ցանկացած ժողովրդի մեծագույն երազանքն ու նպատակն է եղել:
Ասվածը հատկապես տեղին է մեզ՝ հայերիս համար,որ երևի թե, առավել քան, աշխարհի ազգերից ցանկացած մեկը, մշտապես հասկացել ու գնահատել ենք անկախ պետություն ունենալու կարևորությունը:

Մեր բազմաչարչար պատմությունն է ստիպել մեզ ամբողջովին գիտակցելու «անկախություն» բառի արժեքն ու լիարժեք իմաստը:
Ինչպես մայր հայրենիքում,այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, ուր կան հայկական հոծ համայնքներ, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 21-ին մեծ շուքով նշվում է Հայաստանի անկախության տարեդարձը:

Այս իմաստով, բնականաբար, բացառություն չէ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Սեպտեմբերի 21-ին,  Լոս Անջելեսում,  ՀՀ Գլխավոր Հյուպատոսությունը Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում շքեղ տոնախմբություն էր կազմակերպել՝ նվիրված ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին:

Նշենք, որ այս կարևորագույն միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ հայկական ու ամերիկյան հիմների ներքո:
Հրավիրված էին ինչպես կառավարության ներկայացուցիչներ ու հայ քաղաքական գործիչներ,այնպես էլ բժիշկներ, իրավաբաններ, հոգևոր այրեր, արվեստագետներ ու գործարարներ:

Միջոցառումը վարում էր ամերիկյան KTLA հեռուստաընկերության լրագրող, հեռուստամեկնաբան՝ Էլինա Աբովյանը:
Համայն հայությանն ուղղված շնորհավորական ուղերձով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը:
Տեղեկացնենք, որ միջոցառման ընթացքում, ամերիկյան կառավարության ներկայացուցիչների կողմից գլխավոր հյուպատոսի՝ Սերգեյ Սարկիսովին հանձնվեցին հուշագրեր:

Միջոցառման ընթացքում Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոս պարոն Սերգեյ Սարկիսովն իր հերթին փոխանցեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ուղղված շնորհավորական ուղերձն ու հանձնեց պատվոգրեր բժիշկ Ակիրա Իշիյամային, ով տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում, և Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահ Քևին Դե Լեոնի օգնական Պայծառ Թովմասյանին՝ արդյունավետ աշխատանքի համար:
Միջոցառման ավարտին հյուրերին պատվեցին ճոխ հյուրասիրությամբ :
Մանրամասները՝ տեսանյութում



Աղբյուրը: ՀՀ Անկախության տոնը՝ Լոս Անջելեսում (Տեսանյութ, Լուսանկարներ)

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կատակոնիայում բախումների հետանքով տուժածների թիվը հասել է 460-ի

Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում այսօր իրավապահների հետ բախումների հետեւանքով ավելի քան 460 մարդ է տուժել: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով