Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Հասարակություն / Հայկական Վերածնունդը սատարում է փաստաբանների գործադուլը

Հայկական Վերածնունդը սատարում է փաստաբանների գործադուլը

«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը սատարում է ապօրինի խուզարկությունների դեմ պայքարող փաստաբաններին և ողջունում է այդ կապակցությամբ հայտարարված գործադուլը: Այս նախաձեռնությունը իշխանությունը բռնազավթած ռեժիմի կամայականություններին ընդդիմանալու կարևոր փորձ է և նպաստում է դատական իշխանությունը հավասարակշռելուն ուղղված փաստաբանական ինստիտուտի կայացմանը: Որպես այդպիսին, ընդվզող փաստաբանների խումբը իր կարևոր մասնակցությունն է բերում Հայաստանում ժողովրդական ինստիտուտների կայացմանը:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ փաստաբանների պահանջը մասնավոր խնդիր չէ, այլ ավելի հիմնավոր պահանջ է, այն է՝ օրենքի գերակայության պահանջը։ Մասնավորապես, փաստաբանները պահանջում են, որպեսզի դատական համակարգը գործի օրենքի թելադրանքով, այլ ոչ քաղաքական դրդապատճառներով և վերևից իջեցված հրահանգներով։ Իսկ ընդվզումը, որպես պայքարի միջոց, միայն խրախուսելի է և ընդօրինակելի:

Կամայականությունները և օրենքի բացակայությունը այսօրվա Հայաստանում ամենուր են: Սակայն այս դժվարին պայմաններում, երբ գոյություն չունի անկախ դատական համակարգ և մենք ունենք 100-ին մոտ քաղաքական բանտարկյալներ և հալածյալներ, ընդվզումը դա առաջին քայլն է, որը կարող է սկիզբ հանդիսանալ դատական համակարգի համար կենսական նշանակություն ունեցող փաստաբանական ինստիտուտի կայացմանը:

Հույս ենք հայտնում, որ կամայականությունների և անօրինականությունների դեմ ըմբոստության այս օինակը կպսակվի հաջողությամբ և արձագանք կունենա այլ բնագավառներում, որտեղ նույնպես անօրինականությունները համատարած են։ Բժիշկները, մանկավարժները,  ուսանողները և այլոք ոտքի կանգնելով վերջնականապես կկոտրեն անօրինականությունների և կամայականությունների անվերջանալի շղթան, որոնց զոհ են դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում չընկրկել ռեժիմի սադրանքներին և չհանդուրժել կամայականություններն ու անօրինականությունները յուրաքանչյուր բնագավառում՝ հանուն մեր երկրի զարգացման և կայունության։

Հարգանքներով՝

 «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»  Սփյուռքյան կազմակերպություն

Փարիզ 08/09/2017



Աղբյուրը: Հայկական Վերածնունդը սատարում է փաստաբանների գործադուլը

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Արտգործնախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի …