Կիրակի , Հոկտեմբերի 22 2017
Սկիզբ / Սփյուռք / Օգնեք բարիներին` բարի գործ կատարել

Օգնեք բարիներին` բարի գործ կատարել


Օգնել, որ մանկատան հաշմանդամ երեխաներն ապագա ունենան: Ունենան տուն, սեր և ջերմություն: Վստահ լինեն իրենց ուժերի վրա և կարողանան իրենց համար ապագա ստեղծել: Հենց սա է «Բարի մամա» հասարակական կազմակերպության գլխավոր նպատակներից մեկը:
Իր գոյության ողջ ընթացքում (մեկ տարի որպես կամավորների խումբ և 2 տարի որպես ՀԿ) կազմակերպության կամավորների ջանքերով ընտանիք են վերադարձվել 88 մանկատան սաներ:

Ըստ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տվյալների 2014 թ.գրանցվել է նորածին երեխաներից հրաժարվելու 67 դեպք, 2015 թվականին՝ 70, իսկ 2016-ին այդ թիվը կտրուկ
նվազել է, գրանցվել է 35 դեպք: Ըստ «Բարի մամայի» տվյալների վերջին 3 տարում կանխվել է հաշմանդամության պատճառով լքելու 85 դեպք: Բավականին շոշափելի ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ մանկատներում բնակվում է մոտ 700 երեխա:

Նրանց ծրագրերը նաև ուղղված են մանկատան սաներին կրթություն, վերականգնողական բուժում, հոգեբանական աջակցություն, սեր և ջերմություն նվիրելուն: «Բարի մամայի» կամավորներն այցելում են երեխաներին, ուղեկցում տարբեր կենտրոններ թերապիաների, կազմակերպում միջոցառումներ և ծնունդներ: Սակայն ամեն անգամ բախվում են տարբեր խնդիրների, որոնք կարելի է շրջանցել՝ ունենալով սեփական տարածքը և կազմակերպելով այդ ամենը մեկ վայրում: Հենց այդ նպատակով որոշվեց ստեղծել իր տեսակով եզակի «Բարի մամայի» ներառական կենտրոնը՝ «Բարի տնակը»:
«Բարի տնակի» հիմնական նպատակները.
մանկատանը բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպել թերապիաներ /ֆիզիոթերապիա, արտ-թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություններ, կինեզիոթերապիա և մի շարք այլ բուժումներ/;
ստեղծել ապաստան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող մանկատան սաների համար, որոնք տեղ չունեն գնալու;
կազմակերպել մեկ-երկու շաբաթ տևող դասընթացներ այն մայրերի համար, որոնք պատկերացում չունեն, թե ինչպես խնամել հաշմանդամություն ունեցող իրենց երեխային;
տրամադրել ապաստան մայրերին, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց երեխաներից և հանձնել մանկատուն, սակայն որոշակի ընտանեկան խնդիրների պատճառով հայտնվել են դրսում;
կազմակերպել տեղեկատվական և կանխարգելիչ միջոցառումներ ռիսկային խմբի հղիների համար;
ապահովել աշխատանքով հաշմանդամ երեխաներ ունեցող այն կանանց, որոնք չեն հրաժարվել իրենց երեխաներից և այլն:

Այս պահին բարիները փնտրում են հովանավորներ և աջակիցներ այս բարի գաղափարն իրականացնելու համար:
Կազմակերպության կամավորներն ամենուր են: Մի խումբ բարի մարդիկ համախմբվել են նաև Լոս Անջելոսում և ամեն կերպ փորձում են «Բարի տնակի» գաղափարն իրականություն դարձնել: Հենց այդ նպատակով սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին Maple այգում կկայանա բարեգործական միջոցառում, որի ողջ հասույթավ կգնվի կառուցման համար շինանյութ:

Աջակցեք և դուք, ներկա գտնվելով կամ կատարելով դրամական փոխանցում՝
Հաշվեհամար`
1510027478070100 (ՀՀ դրամ) Ստացող` «Բարի մամա» բարեգործական ՀԿ, Արարատբանկ
Arca Online: 4375131100023946
Idram – 770123970 (հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին)
Paypal: meripoghosyan@gmail.com


Աղբյուրը: Օգնեք բարիներին` բարի գործ կատարել

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչո՞ւ Քուշկյանի պոլիկլինիկայում հասանելիք դեղերը չեն տալիս

Araratnews.am-ի  խմբագրություն էին դիմել շաքարային դիաբետով հիվանդներ, որոնք դժգոհում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից: Նրանց խոսքով՝ …