Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Սփյուռք / Գլխիս սարքող զույգերը…

Գլխիս սարքող զույգերը…


Անկեղծ ասած, չեմ սիրում անձնական խոսակցություն տեղադրել, բայց հանգամանքները թելադրում են ներկայացնելու իրողությունը, քանի որ Ալլա Լևոնանն ու իր ընկեր իրավաբանը անամոթաբար ստեցին հանրությանը՝ սուտ մեղադրանք և զրպարանք տարածելով իմ դեմ:
Տեղադրում եմ իմ և մեծն երգչուհու անձնական գրառումները՝ տարեթվերով և օրերով:
Սիրելի՛ ընթերցող, խնդրում եմ ասել, թե որ տողում կա Ալլա Լևոնյանի կյանքին վտանգ սպառնացող կամ նյութական վնաս հասցնող գրառում: Նաև ուշադրություն դարձնել օգոստոսի 9-ի գրառումը, որտեղ նա հստակ գրում է, որ իմ դեմ ոչինչ չունի, իսկ օգոստոսի 14-ին իր իրավաբանի հետ վազում են Մենթանոց ՝ վրաս շառ անելու:
Փաստորեն ստացվեց այն, որ երգչուհին և իր իրավաբան էմիլ Մարկոսյան կոչեցյալը խարդախ ձևով խաբեցին հանրությանը:
Ի դեպ, Ալլայի ընտանեկան իրավաբանը աղմկահարույց դեպքից օրեր առաջ, վայբեռով ինձ նամակ էր գրել, որտեղ փոխանցում էր Ալլայի խոսքը, որ օրերից մի օր երբ հանդիպեք, լավ մտերիմներ կլինեք, ու մոտիկից իրար կճանաչեք:
Հարց է առաջանում, այդ ինչպես է լինում, երբ իմ դեմ երկուսով ոչինչ չունեք, բայց աղմկահարույց բեմադրություն եք ստեղծում, թե իբրև ես երկու տարի շարունակ սպառնացել եմ հանրաճանաչ երգչուհուն:
Հարց տանք տաղանդավոր երգչուհուն, ո՞վ դրդեց բեմականացնելու այդ ամենը: Ո՞վ….
Իհարկե, ժողովուրդը իմաստուն է ու առաջին իսկ պահից հասկացավ, որ իմ գլխին սարքում եք:
Հ.Գ. Այսօր էլ տեղեկացանք, որ Ալլա Լևոնյանի ներկայացուցիչները 6 անձի դեմ որպես փոխհատուցում հայց են ներկայացնելու, զրպարտությունների, վիրավորանքներ տարածելու, արժանապատվությանը եւ գործարար համբավին վնաս պատճառելու համար: Նշում են 6 անձ, բայց մենակ իմ անունն են տալիս….
Սպասում ենք…….
Գայանե Մանուկյան

 



Աղբյուրը: Գլխիս սարքող զույգերը…

Մասին USArmeniaNews.com