Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Հասարակություն / ՄԻ ՄԱՏՆՈՑ ՄԵՂՐԸ /քաղցր զրույց/

ՄԻ ՄԱՏՆՈՑ ՄԵՂՐԸ /քաղցր զրույց/


Մի մատնոց մեղր ,
մի տակառ դառնություն
դրեցի կշեռքին .
ցնդել են էս նժարները ,
եկան հավասարվեցին ,
կամ ես եմ աննորմալ
կամ կշեռքը :
ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆ
Մի քանի օր առաջ զրուցում էինք մի մատոց մեղրի և մի տակառ դատարկության մասին, թե ո՞րն է ծանր: Իմ կարծիքով,եթե բացես դառնությունով լի տակառի բերանը ,դատարկությունը կցնդի, իսկ մի մատնոց մեղրը -մեղր է ,անարատ է, քաղցր է: Կշեռքը պիտի աննորմալ լինի, եթե ցույց տա,որ դրանք իրար հավասար են, կամ կշեռքի տակ մագնիս դրած կլինեն, որ դրանք իրար հավասար կշիռ ցույց տան: Մի կին կար, պանրավաճառ, ամեն առավոտ աղոթելով մագնիսը դնում էր կշեռքի մեջ, իսկ երեկոյան հանում և համբուրում փոքրիկ մագնիսի կտորը ասելով.՛՛Ապրես ,մագնիս ջան, հացիս փողը աշխատեցիր :՛՛ ՛
-Նրան հարկավոր էր տալ մի մատնոց մեղր և ամեն բան տեղը կընկներ,-խորհուրդ տվեց ընկերներիցս մեկը ,-Մագնիսի կարիք էլ չի ունենա:
-Չուզեց, նեղացել էր և էլ պանիր չէր վաճառում: Հասկացել էր, որ մագնիսի համար մի օր պատասխան է տալու և հավատացյալ էր դառել, մեղա էր գալիս…
Ինչ-որ մեկը զրույցի ժամանակ ասաց, որ աշխարհի քաղցրությունը առավել է դառնությունից, այլապես այն վաղուց կործանված կլիներ:
-Երանի մի մատնոց քաղցրով երջանկացողներին, ի հեճուկս մի տակառ դառնության,-ասաց Մի Մատնոց Մեղրի գաղափարը տվողը:
-Մենք բոլորս մի մատնոց քաղցրության կամ դրա հոգսի մեջ ենք տեսնում մեր երջանկությունը, այլապես ապրելու ցանկություն չէինք ունենա:
-Մի մատնոց սերը շաղաղված է մեր լավատեսությամբ,-ասաց ինչ-որ մեկը:
-Շատ բան չեմ ուզում, գոնե մի մատնոցը մնա մեզ:
-Եթե շատ ուզես, կմնա:
-Ե՞րբ է ցնդելու աշխարհի դառնությունը,-հարցրեց ինչ-որ մեկը:
-Երբե՛ք, այլապես մի մատնոցաչափ քաղցրությունն էլ կպակասի:
-Աշխարհի դառնությունը, եթե ցնդի, մի մատնոցաչափ քաղցրության համը չենք հասկանա և գնահատի:
-Աշխարհի դառնությունը կցնդի այն ժամանակ, երբ դառնությամբ լի տակառը բացեն ու էլ չփակեն: Ինչքան քաղցր է մի մատնոց մեղրը, մի մատնոց սերը, մի մատնոց հույսը, մի մատնոց հավատքը: Իզուր չի ասված, որ եթե մանանայի չափ հավատք ունենանք, ապա սարն էլ կարող ենք տեղաշարժել: Մի մատնոց սերը կարող է մի աշխարհի չափ երջանկություն բերի մարդուն:
-Կեցցե՛ս,-ասաց Մի Մատնոց Մեղրի գաղափարի տերը:
-Աշխարհի դառնությունը չի պակասի: Եթե մի կարաս դառնությունով շրջապատված լինենք, մի մատնոց մեղրի քաղցրությունը չենք զգա: Եթե դառնությունը չլինի, քաղցրությունը իմաստը կկորցնի:
-Աշխարհում մի կաթիլ մեղրի պատճառով լիքը մարդ է զոհվել…
-Եթե անունը մեղր է, այն չի կարող դառն լինել: Մի մատնոցի մեջ քանի՞ կաթիլ մեղր կա:
-Կար մի ժամանակ, երբ երազում էի մի կաթիլ մեղր -սեր ունենալ և երջանիկ զգալ: Հիմա մի մատնոցից էլ ավել ունեմ ու ինձանից երջանիկ չկա ողջ աշխարհում: Մի մատնոց մեղրը ու ԴԱՌՆ ու ԹՅՈՒՆ-ով լի տակառը նման են Սև և ՍՊԻՏԱԿ աշխարհներին, ուր համ չար դև կա և բարի փերի:
Տարոսը բոլորին, որ ունենան մի մատնոց մեղր-սեր երջանիկ լինելու համար:
Այս Մի Մատնոց Մեղրի զրույցի ժամանակ մի աշխարհ քաղցրություն զգացվեց:
ԵՐՋԱՆԻ՛Կ ԵՂԵՔ….
Զրույցը գրի առավ Մելսիդա Հակունցը

Աղբյուրը: ՄԻ ՄԱՏՆՈՑ ՄԵՂՐԸ /քաղցր զրույց/

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 միլիոն դոլարի պարտքեր ունի. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 միլիոն դոլարի պարտքեր ունի: …