Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Հասարակություն / Ովքեր են Մատենադարանի այցելուները

Ովքեր են Մատենադարանի այցելուները

matenadaran

Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական Մատենադարան ինստիտուտը ընթացիկ տարվա 7 ամիսներին այցելել է 60 հազարից ավելի այցելուի:

Ամեն ամիս այցելուների թիվն ավելացել է: Եթե հունվարին գրանցվել է 2 հազար 665 այցելու, փետրվարին` 3 հազար 310, ապա արդեն մայիսին` 14 հազար 145, հունիսին` 15 հազար 564, հուլիսին` 13 հազար 89:

2016 թվականին Մատենադարան այցելած անձանց թիվը կազմել է 91 հազար, 2015 թվականին 86 հազար 915: Այցելուների հիմանական մասը Ռուսաստանից է, երկրորդ տեղում Գերմանիան է, այնուհետև Իտալիան, Իսպանիան: Այցելուներ կան նաև Իրանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բալկանյան երկրներից, Չինաստանից և այլն: Այցելուների  աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է: Զբոսաշրջիկները գալիս ես, թե զբոսաշրջային կազմակերպությունների նախաձեռնությամբ, թե առանձին, սակայն ավելի շատ՝ տուրիստական ընկերությունների նախաձեռնությամբ:

Մատենադարանում աշխատում են զբոսավարներ, որոնք մասնագիտացված են 6-7 օտար լեզվի գծով: Նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որ այլ լեզուների տիրապետող գիտնականները ևս ժամանակ առ ժամանակ աշխատեն զբոսաշրջիկների հետ:

Մատենադարանում արդեն մի քանի տարի է՝ թվայնացման գործընթաց է իրականացվում: Այս ընթացքում արդեն 6 հազարից ավել ձեռագրեր թվայնացվել են, բայց դեռ հսկայական աշխատանք կա կատարելու, որովհետև Մատենադարանում պահվում են 20 հազարից ավելի են ձեռագրեր:



Աղբյուրը: Ովքեր են Մատենադարանի այցելուները

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Որտեղի՞ց վիզաների վարչության պետին այդքան գումար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը երկու բնակարան …