Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Քաղաքականություն / Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի փաստ է. Շարմազանով

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի փաստ է. Շարմազանով

Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

«Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 թ-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ և ժողովրդավարական երկրի. այսօր անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունը այլևս անվիճելի իրողություն է, և մենք պատրաստ ենք օգտագործելու մեր խորհրդարանական կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք խորհրդարանական բոլոր հարթակներում»,– ասել է Աշոտ Ղուլյանը:



Աղբյուրը: Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի փաստ է. Շարմազանով

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Օտարության մեկնող մի նորաստեղծ ընտանիք

Ես զրուցում եմ ինձ շատ մտերիմ ընտանիքում նոր ամուսնացած զույգի՝ Արտակի և Շուշանի հետ: …