Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017
Սկիզբ / Հասարակություն / «Խոսրովի անտառ»-ում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները

«Խոսրովի անտառ»-ում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները

հրդեհ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի այրվող տարածք են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերից 6-ական և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից՝ 8 հրշեջ-փրկարար:
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայրում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Հիշեցնենք, որ ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:



Աղբյուրը: «Խոսրովի անտառ»-ում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են

Օգոստոսի 16-ին ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով