Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Քաղաքականություն / Գործադիրի անդամները մեկնում են հանգստի

Գործադիրի անդամները մեկնում են հանգստի

կառավարություն

Կառավարության անդամներն ամառային արձակուրդ են վերցնում տասն օրով: Կառավարության պաշտոնական էջում հրապարակված վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներից տեղեկանում ենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանգստանալու կմեկնի օգոստոսի 14-24-ը ներառյալ։

Արտեմ Ասատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի վրա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ևս տասն օր է արձակուրդում լինելու՝ օգոստոսի 14-24-ը ներառյալ։

Վահե Ստեփանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի վրա:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը արձակուրդից կվերադառնա օգոստոսի 18-ին, նա մեկնել էր օգոստոսի 7-ին:  Նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին տրամադրվել է արձակուրդ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը գործադիրի մյուս անդամներից ավելի երկար կմնա արձակուրդում՝ օգոստոսի 7-21-ը ներառյալ։

Մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է փոխարզպետ Կարեն Ադամյանի վրա:



Աղբյուրը: Գործադիրի անդամները մեկնում են հանգստի

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Դեպքի վայրի պահպանությունը ո՞ր պետական մարմնի պարտականությունն է (Տեսանյութ)

Քրեական դատավարության ընթացքում հետաքննական և նախաքննական մարմինների խնդիրները թեև ընդհանուր են, սակայն գործառույթներն ու …