Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017
Սկիզբ / Հասարակություն / Արա Զոհրաբյանը նորից կառաջադրի իր թեկնածությունը

Արա Զոհրաբյանը նորից կառաջադրի իր թեկնածությունը

ara-zohrabyan-470x265

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հարգելի՛ փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո:

2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ:

Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` այս ճանապարհը միասին անցնելու, արտաքին ճնշումներին համարժեք պատասխանելու և ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հարազատ ու մասնագիտական վայր դարձնելու համար: Գնահատել և ընդունել եմ մեր մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկությունները:

Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու, դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը:

Ձեր ընտրությունը կարևոր է ՀՀ փաստաբանների պալատի հետագա զարգացման, առկա ավանդույթների պահպանման, փաստաբանների շահերի պաշտպանության և մեր պետության մեջ փաստաբանի դերն արժևորելու համար:
ՄԵՐ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է:

Փաստաբան Արա Զոհրաբյան



Աղբյուրը: Արա Զոհրաբյանը նորից կառաջադրի իր թեկնածությունը

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

«Փաստաբանները կանգնել են իշխանությունների կոկորդին» Հերմինե Մկրտչյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Նինա Կարապետյանցի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով