Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017

Օգոստոսի 12, 2017 - Օրվա արխիվ

Ալաշկերտը վստահ հաղթանակ տարավ Արարատի նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց «Արարատի» հետ և հաղթեց 3:0 հաշվով: Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Միհրան Մանասյանը: Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ, կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: 75-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Արթուր Եդիգարյանը: Այս խաղից հետո «Ալաշկերտը» 3 …

Կարդալ »

Ովքեր են Մատենադարանի այցելուները

Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական Մատենադարան ինստիտուտը ընթացիկ տարվա 7 ամիսներին այցելել է 60 հազարից ավելի այցելուի: Ամեն ամիս այցելուների թիվն ավելացել է: Եթե հունվարին գրանցվել է 2 հազար 665 այցելու, փետրվարին` 3 հազար 310, ապա արդեն մայիսին` 14 հազար 145, հունիսին` 15 հազար 564, հուլիսին` 13 հազար 89: 2016 …

Կարդալ »

Վաղը Խաղողօրհնեքն է

Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Արարատյան թեմից մանրամասնում են, որ այս օրը առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Այսօր Որդին, աստվածային զորքով ու հրեշտակներով, եկավ …

Կարդալ »

Հրդեհ՝ Նորք Մարաշում

Օգոստոսի 12-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (20 քմ): Աղբյուրը: Հրդեհ՝ Նորք …

Կարդալ »

«Խոսրովի անտառ»-ում արդեն այրվել է 250-300 հա տարածք. թարմացվող

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 …

Կարդալ »

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի փաստ է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: …

Կարդալ »

Բարսելոնան վճարել է Պաուլինյոյի հրաժարագինը

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, կատալոնական «Բարսելոնան» կարողացել է հասնել իր նպատակին և գնել չինական «Գուանչժոու Էվերգրանդի» կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերը: «Կապտանռնագույնները» շուրջ 2 ամսվա ընթացքում բանակցություններ էին վարել չինական ակումբի հետ, բայց` ապարդյուն: Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ թույն տվեց «Բարսելոնային» վճարել Պաուլինյոյի հրաժարագինը, որը կազմում էր 40 մլն եվրո: Եթե անգլիական …

Կարդալ »

Արթուր Ալեքսանյանը «Բանանցի» հյուրն է (տեսանյութ)

«Բանանց» ֆուտբոլային ակումբի պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի հրավերքով մարզաբազա էր ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թ. Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։ Ակումբի պաշտոնական կայիքց տեղեկանում ենք, որ մարզումից առաջ ֆուտբոլիստները և մարզիչները զրուցել են պատվավոր հյուրի հետ։ …

Կարդալ »

Այսօր Ազատության հրապարակում դիսկոտեկ կլինի

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 12-ին՝ ժամը 20:00-23:00-ն, մայրաքաղաքի Ազատության հրապարակում կանցկացվի «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հիշեցնենք, որ այսօր Երիտասարդության միջազգային օրն է։ Աղբյուրը: Այսօր Ազատության …

Կարդալ »

10 մոտիվացնող մեջբերում Մաքգրեգորից

MMA-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորն արդի սպորտի ամենաքննարկվող անձանցից մեկն է: Իռլանդացու մտքերը միշտ պահանջված են եղել մամուլի կողմից: Ներկայացնում ենք 10 մեջբերում անվանի մարզիկից. «Օրվա ավարտին դու զգում ես քեզ այս կամ այն իրավիճակում: Ինչո՞ւ քեզ չզգաս անհաղթահարելի» «Տապալումն իմ տարբերակը չէ. հաջողությունն այն ամենն է, ինչը ես պատկերացնում եմ» …

Կարդալ »