Երկուշաբթի , Մայիսի 21 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Նիստ՝ մայիսյան հերոսամարտերի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ

Նիստ՝ մայիսյան հերոսամարտերի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ

84.thumb

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախագծերը և հայեցակարգային մոտեցումները:
Կառավարությունից հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում ներկայացվել են նաև տոնական միջոցառումների վերաբերյալ տարբեր առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ըստ ոլորտային պատասխանատուների տվել է միջոցառումների կազմակերպման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով իրականացումը:



Աղբյուրը: Նիստ՝ մայիսյան հերոսամարտերի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Դիմել եմ Գլխավոր դատախազին, որ հետ վերցնի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը. Կարեն Կարապետյան News.am

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու …