Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017
Սկիզբ / Քաղաքականություն / Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Էդ. Շարմազանով

Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Էդ. Շարմազանով

sharm-472x265

ՀՀ ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովն օգոստոսի 11-ինընդունել է ՊորտուգալիայիՀանրապետության խորհրդարանիպատգամավոր ՌուբինաԲերարդոյին: Հանդիպմանը ներկաէ եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան–Պորտուգալիա բարեկամականխմբի ղեկավար ԳագիկՄելիքյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում պորտուգալական խորհրդարանումկձեւավորվի Պորտուգալիա–Հայաստան բարեկամական խումբ: Էդուարդ Շարմազանովըկարեւորել է Պորտուգալիայի հետ կապերի խորացումը Հայաստան–ԵՄ հարաբերություններիզարգացման եւ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության կայացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքական օրակարգիկարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցըներկայացնում է որպես տարածքային խնդիր երկու երկրների միջեւ, սակայն իրականում սաժողովուրդների ինքնորոշման դասական օրինակ է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կոչ է արել եվրոպացի գործընկերներին չդառնալ ադրբեջանական կեղծպրոպագանդայի զոհը եւ աշխարհին ներկայացնել իրականությունը:

«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ ազատ եւ անկախ ապրելուիրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգայինճանաչմանը, եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարցէ»,- նշել է ՀՀ Աժ փոխխոսնակը:

Անդրադառանալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին՝ ԷդուարդՇարմազանովը փաստել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են այն՝ դատապարտելովմիլիոնավոր քրիստոնյաների բնաջնջումը, սակայն Թուրքիան նախորդ դարասկզբին սկսածմշակութային ցեղասպանությունը շարունակում է առ այսօր. վերջին դեպքերն առնչվում ենՎարագավանքին:

Ռուբինա Բերարդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ շատընդհանրություններ ունեցող երկու հպարտ ժողովուրդները կարող են համագործակցությանբնագավառներ գտնել եւ զարգացնել կապերը մարդու իրավունքերի պաշտպանության, տնտեսական, մշակութային եւ բազմաթիվ այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Ռուբինա Բերարդոն, կարեւորելով միջխորհրդարանական կապերիզարգացումը, նշել է, որ Հայաստան այցելելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել Պորտուգալիայիխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը:վ



Աղբյուրը: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Էդ. Շարմազանով

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Արցախի այսօրն ու գալիքն է նա

Լուսինե Ղարախանյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով