Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017
Սկիզբ / Արցախ / Անհրաժեշտ է դիպուկահարներին հեռացնել ԼՂ շփման գծից

Անհրաժեշտ է դիպուկահարներին հեռացնել ԼՂ շփման գծից

408298029

Ներկայումս դժվար է խոսել ԼՂ հակամարտության գոտում լիակատար ապառազմականացման մասին. նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

«Երբ երկու զինված կողմեր կանգնած են դեմ առ դեմ բարդ տեղանքում, ռազմական բախումների հավանականությունը միշտ կա: Հետևաբար պետք է առաջին հերթին սահմանամերձ գոտուց և շփման գծից դուրս բերել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և հատուկ սարքավորումներ տեղադրել»,- այս մասին «Ամերիկայի ձայնին»  ասել է Ռիչարդ Հոգլանդը:

Նրա խոսքով՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդներն ունեն հակամարտությունը լուծելու շրջանակային փաստաթուղթ, սակայն լիարժեք փոխզիջման հասնելու համար կողմերը պետք է լուրջ աշխատանք կատարեն:

Հոգլանդը նշել է, որ ԼՂ հակամարտությունն այն ոլորտն է, որում ԱՄՆ-ն և ՌԴ-ն կշարունակեն համագործակցել, անգամ հարաբերությունների բարդ վիճակում:



Աղբյուրը: Անհրաժեշտ է դիպուկահարներին հեռացնել ԼՂ շփման գծից

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Թունավոր կենդանիների հետ շփման արդյունքում հիվանդացության ցուցանիշն աճել է 2 անգամ

Սննդային թունավորման 10 և քիմիական թունավորման 218 դեպք է գրանցվել Հայաստանում հունիս ամսին: Կենդանիների հետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով