Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Տնտեսություն / Կկառուցվի հարյուրամյակի ՀԷԿ-ը

Կկառուցվի հարյուրամյակի ՀԷԿ-ը

հեկ

Լոռու մարզում կկառուցվի 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանը։ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց որոշման նախագիծ` հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին հավանություն տալու մասին:

Որոշման ընդունումը, ըստ նախարարի, բխում է կառավարության ծրագրից. «Նախատեսվում է ներքին էներգետիկ ռեսուրսների օգտագործման ոլորտում հասնել էներգետիկ անվտանգության, բոլոր եզրակացություններն են հավաստում, որ թերօգտագործված են մնում Դեբեդ և Արաքս գետերի ռեսուրսները»: Այն կկառուցվի պետություն-մասնավոր շրջանակներում՝ «Հայաստանի ներդրողների ակումբի» հետ համատեղ, և սա այդ ակումբի առաջին խոշոր ծրագիրն է: Ըստ հաշվարկների՝ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրումների թիվը կհասնի 150-180 միլիոնի, սակայն սա վերջնական չէ: Ծրագրի հիմնական խնդիրը 22 կմ երկարությամբ թունելներն են, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումների չափի համար: «Շնող»-ը ժամանակակից է լինելու, բնապահպանական տեսանկյունից էլ հնարավորինս անվտանգ: Նա նաև հայտնեց, որ ՀԷԿ-ի շահագործման հետո այն կբավարարի ներքին սպառման 5%-ը՝ դրանով նպաստելով ՀՀ էներգետիկ անվտանգությանը. «Իր տեսակի մեջ լինելով եզակի՝ ՀԷԿ-ը կառուցվում է հարյուրամյակի համար»:



Աղբյուրը: Կկառուցվի հարյուրամյակի ՀԷԿ-ը

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

«Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ն՝ «Արցախէներգո»-ի սեփականատեր

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված«Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր …