Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Ժամանց / Ազնավուրն ունկնդրել է իր հայտնի երգը ֆլամենկոյի ոճով (տեսանյութ)

Ազնավուրն ունկնդրել է իր հայտնի երգը ֆլամենկոյի ոճով (տեսանյութ)

Նշանավոր ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրն այցելել է «Եկեք տեսնելու կատակերգուներին» ցուցահանդեսը, որը նվիրված է նրա երգերի տեքստերին և խոսքին:

Ֆրանսիայի Լազուրե ափին բացված ցուցահանդեսի կազմակերպիչը Մուրես քաղաքի քաղաքապետ Էլիս Ռոգիրոն է:

Ցուցահանդեսի բացումից հետո Ազնավուրը այցելել է Le Bistrot de Marie, որտեղ ֆրանսիացի երգիչ Ժերար Ֆերերը շանսոնիեի համար երգել է նրա La mama երգը ֆլամենկոյի ոճով:

Շառլ Ազնավուրն այնքան է հավանել երգի կատարումը, որ սկսել է սեղանին ձեռքերով խփել երաժշտության տակտը:



Աղբյուրը: Ազնավուրն ունկնդրել է իր հայտնի երգը ֆլամենկոյի ոճով (տեսանյութ)

Մասին AraratNews.am