Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017
Սկիզբ / Առողջապահություն / ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հոդացավեր. բնական հակաբորբոքային միջոցներ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հոդացավեր. բնական հակաբորբոքային միջոցներ

image660-600x330

Քրքումն օժտված է բացարձակապես նույն հակաբորբոքային և ցավազրկող հատկություններով, ինչ և բոլորին հայտնի իբուպրոֆենը, այնպես որ, այն օգտակար նմանակ ու անփոխարինելի օգնական կլինի հոդերի ցավերը անցկացնելու համար` առանց դեղամիջոցների օգնությանը դիմելու համար:

Ծնկահոդի բորբոքում, ցավեր ձեռքերի կամ ոտքերի մատներում. սրանք այն դեպքերն են, որ ըստ էության ամեն անգամ մեզ ստիպում են օգտագործել տարբեր դեղամիջոցներ` այդ տհաճ զգացողություններից ազատվելու համար:

Սակայն գոյություն ունեն բնական հակաբորբոքային միջոցներ, որոնք թուլացնում են հոդացավերը, և, պետք է ասել, բավական արդյունավետ:

Իհարկե, նախևառաջ հարկ է կատարել բժշկի խորհուրդները և նշանակումները, սակայն եթե տանն եք և հասկանում եք, որ պետք է շտապ ինչ-որ բան անել, ապա սովորական իբուպրոֆենի փոխարեն փորձեք օգտվել բնական հակաբորբոքային միջոցներից:

Քրքում

Քրքումի և նրա օգտակար հատկությունների մասին մենք բազմիցս խոսել ենք մեր կայքի էջերում: Սա Ասիայից համեմունքի տեսակ է, որը ոչ միայն ուտեստներին հաճելի գույն է հաղորդում, այլև հիանալի կերպով վերացնում է հոդերի ցավերը: Ուստի հաջորդ անգամ ցավ զգալիս` փորձեք օգտվել քրքումից` իբուպրոֆենի փոխարեն:

Իր հակաբորբոքային, ցավազրկող և հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ քրքումն արդյունավետ պայքարում է մեր օրգանիզմում ինֆեկցիաների դեմ, վերականգնում վնասված հյուսվածքները և նպաստում թունազերծմանը:

Թուրմի բաղադրիչներն են

  • 1 ճաշի գդալ քրքում (20 գ)
  • 3 բաժակ ջուր (750 մլ)
  • 3 ճաշի գդալ մեղր (60 գ)

Ջուրը դրեք սալօջախի վրա, երբ տեսնում եք, որ սկսում է եռալ, ավելացրեք մեկ գդալ քրքումը, ջուրը միանգամից կներկվի հաճելի դեղին գույնով: Շարունակեք 10 րոպե եռացնել, վերցրեք կրակի վրայից և թողեք սառի:

Թուրմը քամեք և ավելացրեք 3 ճաշի գդալ մեղրը, և համեղ ու օգտակար թուրմը պատրաստ է: Կարող եք խմել օրվա ընթացքում և կնկատեք, թե ինչպես է բորբոքումն անցնում, և հոդացավերն աստիճանաբար մեղմանում են:

Կոճապղպեղ

Այս բուժիչ արմատը թերևս լավագույն բնական հակաբորբոքային միջոցներից է, ուստի շատ տեղին է հոդացավերի ժամանակ:

Բաղադրիչները

  • 200 գ կոճապղպեղի քերած արմատ
  • 2 բաժակ ջուր (400 մլ)
  • 2 ճաշի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացրեք, ավելացրեք քերած կոճապղպեղը, թողեք մոտ 20 րոպե և վերցրեք կրակի վրայից: Թողեք 10 րոպե սառի և քամեք: Ապա ավելացրեք մեղրը, քանի որ այն, բացի իր համային հատկություններից, նույնպես օգնում է արդյունավետ պայքարելու հոդերում բոլոր տեսակի ցավերի դեմ:

Օրական խմեք երկու բաժակ թուրմ և շուտով կզգաք արդյունքը:

Շարունակելի



Աղբյուրը: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հոդացավեր. բնական հակաբորբոքային միջոցներ

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Բնական թուլացնող միջոց

Կերեք սա և դուք կմաքրեք աղիները և դուրս կբերեք ավելորդ հեղուկը Փորկապությունն առաջանում է դժվար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով