Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017

Օգոստոսի 9, 2017 - Օրվա արխիվ

Պայթյուն գազալցակայանում. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Սյունիքի մարզի Կապան քաղաքում օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին տեղեկություն է ստացվել, որ Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի  (պրոպան) գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության, պարզվել է, որ  ԱՁ Արտակ Բուդաղյանին պատկանող գազալցակայանում 18 կգ-անոց հեղուկ գազի բալոնը լիցքավելուց հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել …

Կարդալ »

Ոստիկանության աշխատակիցը յուրացրել է 1.850.000 ՀՀ դրամ. հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունում  քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակցի կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Ռ. Ռ.-ից ստացված հաղորդման հիման վրա: ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ Այսպես, Ռ. Ռ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում …

Կարդալ »

Շփման գծում պլանային դիտարկում է անցկացվել

Օգոստոսի 9-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա …

Կարդալ »

ՃՏՊ Հունան Ավետիսյան փողոցում

Օգոստոսի 9-ին, ժամը 19։19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հունան Ավետիսյան 26 հասցեին մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ZL 618 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) և …

Կարդալ »

Մխիթարյանի գործողությունները Ռեալի դեմ խաղում (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է Մադրիդի «Ռեալին» 1:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Աղբյուրը: Մխիթարյանի գործողությունները Ռեալի դեմ խաղում (տեսանյութ)

Կարդալ »

Արցախում հիմնվել է ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ

«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամը ներկայացնում է նոր սոցիալական բիզնես՝ ստեփանակերտյան առաջին վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել արցախցի վարպետների կողմից կավով, փայտով, թելով պատրաստված կիրառական իրեր և գեղեցիկ հուշանվերներ: Հիմնադրամից տեղեկացնում են. «Վերնիսաժը գործում է  հուլիսի 1-ից՝ նպատակ ունենալով Արցախում տարածել կիրառական արվեստի նշյալ ճյուղերը, նոր աշխատատեղեր ստեղծել Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես …

Կարդալ »

«Զվարթնոց» կվարտետը հանդես կգա Գառնիում

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  օգոստոսի 13-ին,  ժամը  21.00-ին  հոգևոր  ու ավանդական  երգերի կատարումներ կհնչեն։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարումներով հանդես  կգա  «Զվարթնոց»  կվարտետը` Սոֆյա  Սայադյան (սոպրանո),  Նունե  Հարոյան (ալտ),  Վահագն Մարգարյան (բաս) և  Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար): Հագեցած  երգացանկում  Մակար …

Կարդալ »

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ չինական կողմից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական …

Կարդալ »

Երևանի արտաքին լուսավորության ցանցում վերացվել են թերությունները

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում նորերով են փոխարինվել փողոցների ու բակերի 692 վնասված լուսատու: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև «թեժ …

Կարդալ »

Մարզպետի սպանված խորհրդականի հայրը, ըստ լուրերի, ժամանակին ծեծելով սպանել է մորը. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի (լուսանկարում) հայրը ժամանակին ծեծելով սպանել է մորը, իսկ քեռիները վրեժ են լուծել: Այս տեղեկությունը կայքը փորձել է պարզել սպանված խորհրդականի կնոջ հորաքրոջից՝ տիկին Լիդայից: «Այդպես են ասում, ես դրա մեջ նույնիսկ ճշմարտություն եմ տեսնում: Ես նրա փոքր եղբորը դաս եմ …

Կարդալ »