Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017

Օգոստոսի 8, 2017 - Օրվա արխիվ

Հայկական եւ ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info

2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 5 զինծառայող:   Մարտական  • Հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանը (ծնված 1997թ.):   Ոչ մարտական …

Կարդալ »

Երևան-Օրենբուրգ ավտոբուսը փչացել է Վոլգոգրադում

Վոլգոգրադում օգոստոսի 6-ին փչացել է Երևան-Օրենբուրգ երթուղին իրականացնող ավտոբուսը և չի կարողացել ուղևորներին հասցնել նշանակման վայրը: Ուղևորները ստիպված են եղել գիշերն անցկացնել «Բամբուկովայա» տրանսպորտային կանգառում: Օգոստոսի 7-ի առավոտյան ավտոբուսի ուղևորներին և վարորդին օգնության են հասել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները: Ուղևորները ստիպված են եղել ինքնուրույն հասնել նշանակման վայրը: Նրանք չեն ստացել …

Կարդալ »

Քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացաման ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացման ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին, անդրադարձել որոշ խնդիրների ու ներկայացրել դրանց լուծման տարբերակներ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետ Կարապետյանը կարևորել է տեսչական համակարգի օպտիմալացումն ու արդյունավետ աշխատանքը և …

Կարդալ »

Հավասարապես ցավում եմ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի երիտասարդների մահվան համար․ Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 8-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը, նրա հավատարմությունը համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին եւ մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ …

Կարդալ »

53-ամյա տղամարդը դանակահարվել է իր բնակարանում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակչին դանակահարելու հանգամանքները, հայտարարվել է հետախուզում: 2017 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 08:10-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած-կտրած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր …

Կարդալ »

Տավուշում հայտնաբերվել է Երևանի բնակչի դին` փաթաթված կպչուն ժապավենով

2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի ձախ մասում գտնվող տաղավար տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի, որի պարանոցի ստորին երրորդի շրջանում փաթաթված է եղել …

Կարդալ »

Որոշ համայնքներում վաղը լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Ժամը 10:00-16:00 Երևան քաղաքի Նար-Դոսի փ. 1, 4 շենքերը և 36, 36Ա, 39-51, 1-ին նրբ. 43-45 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 36Դ, 36Ե, 52, 53, 54, 54Ա, շենքերը, Տիգրան …

Կարդալ »

Ադրբեջանի տարածած տեսանյութն ապատեղեկատվություն է․ Սենոր Հասրաթյան

Օգոստոսի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ «Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է գրոհել Ադրբեջանի դիրքերը, սակայն ստիպված է եղել նահանջել, սպանվել է դիրվերսիոն խմբի մեկ անդամ»։ ՊԲ մամուլի խոսնակը Razm.info-ին հայտնեց, որ դա հերթական ապատեղեկատվությունն է։ Օգոստոսի 8-ին՝ ժամը 19։27-ին, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը կից հրապարակվել է նաև տեսանյութ։ Պաշտպանության …

Կարդալ »

Ծիրանի արտահանման ծավալն ավելացել է 8.5 տոննայով

2017 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.3 հազար տոննայի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Աղբյուրը: Ծիրանի արտահանման ծավալն ավելացել է 8.5 տոննայով

Կարդալ »