Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017
Սկիզբ / Առողջապահություն / ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Գործեք արդեն այսօր` ծերունական թուլամտությամբ չտառապելու համար

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Գործեք արդեն այսօր` ծերունական թուլամտությամբ չտառապելու համար

4

Ծերության ժամանակ մտավոր ունակությունների թուլացումը տխուր, սակայն դաժան իրականություն է բազում մարդկանց համար: Մեկն անձամբ է լսել անսփոփ ախտորոշումը, մյուսի ուսերին է ընկած ծերունական դեմենցիայից տառապող հարազատ մարդու մասին խնամքը…

Իրեն մարդու ուղեղի ուսումնասիրությանը նվիրած ականավոր գիտնական Բեխտերևն էր ասում, որ առանց կյանքի ճանապարհներին բանականությունը կորցնելու` մեռնելու երջանկությունը տրված է ընդամենը մարդկանց 20 տոկոսին: Մնացյալը, ավաղ, վերածված չարացած զառամախտների կամ պարզամիտ մեծահասակ մանուկների, բեռ են դառնալու իրենց հարազատների համար:

Հետագայում այդ նվիրական 20 տոկոսի մեջ ընկնելու համար պետք է արդեն հիմա գործել: Խնդիրն այն է, որ տարիքի հետ մարդն սկսում է ալարել` հիմնավորելով «երկաթյա» տրամաբանությամբ. «Ես իմն արդեն արել եմ, շատ եմ չարչարվել, հիմա հանգստանալուս ժամանակն է»:

Մտավոր բեռնվածությունը հանգում է խաչբառ լուծելուն, հեռուստատեսությունը փոխարինում է գրքերին, հոբբիի հետաքրքրությունը կորչում է… Առաջնահերթ խնդիրներն են` լավ քնել ու կուշտ ուտել: Որքան մարդն ավելի է հանգստանում, այնքան ավելի շատ է իրեն վնասում:

Ուղեղի ծերունական դեմենցիան ամենաշատը սպառնում է նրան, ով կյանքի ընթացքում իր կողմնորոշումները չի փոխում: Չափից ավելի սկզբունքայնայնությունը, համառությունը, պահպանողականությունն ավելի շուտ կբերեն թուլամտության, քան ճկունությունը, իրավիճակին հարմարվելու ունակությունը, հուզականությունը և հետաքրքրասիրությունը: Նշանավոր տողերը` «Գլխավորը, մարդիկ, սրտով չծերանալն է», հենց այս մասին է:

Ճիշտ հետևել, թե երբ է վրա հասնում թուլամտությունը, խիստ բարդ է: Չէ՞ որ դա խելագարություն չէ, հոգեկանից շեղում չէ և հիվանություն չէ: Թուլամտությունը միանգամից չի սկսվում, այլ զարգանում է տարիների ընթացքում:

Գոյություն ունեն անուղղակի նախադրյալներ, որոնք վկայում են, որ հարկ է շտապ զբաղվել իր ուղեղով.

  1. Քննադատության հիվանդագին ընդունում, չափազանց նեղացկոտություն:
  2. Ինչ-որ նոր բան սովորելու ցանկության բացակայություն: Օրինակ` մարդ ավելի շուտ համաձայն է հին հեռախոսը նորոգելուն, քան նոր տեխնիկայից գլուխ հանելուն:
  3. Ուշադրության կենտրոնացման դժվարություններ. բարդ է դառնում ընկալել լուրջ գրականությունը, իսկ կարդացվածը հեշտորեն մոռացվում է:
  4. Եթե ընթերցանություն` ապա միայն թեթև բան, եթե ֆիլմ` ապա զվարճալի… Ինչո՞ւ լարվել:
  5. Չափազանց եսասիրություն. մարդը հաստատ համոզված է, որ շրջապատի մարդիկ պետք է իրեն հարմարվեն և ոչ մի այլ կերպ:
  6. Անցած-գնացած ժամանակների կարոտաբաղձության հաճախակի նոպաներ:

Այս թվում է թե մանրուքները ժամանակի  ընթացքում  կարող են բարերար հող ստեղծել թուլամտության զարգացման համար: Ուստի  պետք է միշտ ժամանակ գտնել (և ցանկանալ) ինչ-որ նոր բան սովորել, չդադարել  զարմանալ և աշխարհին նայել  հետաքրքրասեր աշակերտի աչքերով, ով ցանկանում է խորամուխ  լինել իրերի բնության մեջ: Ուղեղը  միշտ արթուն պահեք:



Աղբյուրը: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Գործեք արդեն այսօր` ծերունական թուլամտությամբ չտառապելու համար

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Ստորագրվել է հրաման

Ստորագրվել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով