Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017

Օգոստոսի 7, 2017 - Օրվա արխիվ

Համեցե՛ք «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեծ ցուցադրությանը. Գրանցում

Vivaro News-ը Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի հետ համատեղ կազմակերպում է Եվրոպայի սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեծ ցուցադրություն: Ցուցադրման հովանավորները լինելու են Vivaro-ն ու Երևան տոնավաճառը: Խաղը կայանալու է օգոստոսի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Այս խաղը հատկանշական է նրանով, որ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն է ստանում …

Կարդալ »

Անցկացվել է «Բակային մարմնամարզության փառատոնը»

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Street Workout» հայաստանյան ֆեդերացիայի հետ համատեղ Ազատության հրապարակում կազմակերպվել է «Բակային մարմնամարզության փառատոն» (Street Workout Fest)` նվիրված Հայաստանում Street Workout մարզաձևի հիմնադրման 5-ամյակին: «Բակային մարմնամարզության փառատոնին» մասնակցել են աթլետներ և վորքաութի թիմեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հայաստանի շուրջ 20 քաղաքներից: Միջոցառման …

Կարդալ »

Գործը սկսեցին վաղ առավոտյան, վերջացրին ՝ ուշ երեկոյան

Օրերս Երեւանում, Չարենց – Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, վթարվել էր 400մմ տրամագծով ջրատարը: Վթարը «Արեւելք» տնօրինության «Կենտրոն» տեղամասի կողմից արագորեն վերացվել էր, ընդ որում, առանց ջրատարի կանգառի ու սպառողների ջրազրկման, սակայն որոշ ժամանակ անց վթարը կրկնվել էր, եւ Վեոլիա Ջուրը, անխուսափելի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված, գործող կարգի համաձայն ստիպված էր ջրանջատել խողովակաշարից …

Կարդալ »

Հրդեհ Լորուտ գյուղում

Օգոստոսի 7-ին, ժամը 12:19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի 1-ին փողոցում գտնվող անասնագոմում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել` 16:58-ին: …

Կարդալ »

«Միայնակ Գայլ»-ը առողջական խնդիրներ ունի. փաստաբան AzatutyunTV

azatutyun.am «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ Խանդոյանին հատկապես վերջին օրերին անհանգստացնում է աջ ականջի ցավը։«Ի սկզբանե այդ խնդիրը եղել է, սակայն հավանաբար գլխի հետ կապված ամբողջական խնդիր կար, եթե այսպես կարելի …

Կարդալ »

ՌԴ-ում ադրբեջանցիների մասնակցությամբ հերթական արյունալի միջադեպն է գրանցվել

Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել: Տեղի ոստիկանության հաղորդմամբ` միջադեպի ժամանակ կրակոցներ են հնչել: Չեչնիայի 3 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: Միջադեպի մասնակից բոլոր ադրբեջանցիները դեպքի վայրից փախուստի ժամանակ ձերբակալվել են:   Աղբյուրը: ՌԴ-ում ադրբեջանցիների մասնակցությամբ …

Կարդալ »

Արտակ Ղազարյանն ազատվել է պաշտոնից

Արտակ Ղազարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արտակ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի …

Կարդալ »

Հրատարակվեց իմ գիրքը՝ արձակագիր Լևոն Ադյանի զավակների հիշատակին

Վերջապես հրատարակվեց իմ գիրքը՝ մեր հայրենակից գրող Լևոն Ադյանի գեղարվեստական արձակի վերլուծությունների ընդգրկմամբ՝ նվիրված կյանքից անժամանակ հեռացած նրա երկու որդիների՝ Մհերի և Զորայրի հիշատակին: Այն կոչվեց «Գրողն ու ուսուցիչը…Ժամանակի մեջ և անդին», որը հրատարակվեց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության երաշխավորությամբ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանի խմբագրական միջամտությամբ, …

Կարդալ »

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 7-ին, կազմել է 478.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 564.96 դրամ (նվազել է 3.87 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 624.85 դրամ (նվազել է 4.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել …

Կարդալ »