Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017

Օգոստոսի 5, 2017 - Օրվա արխիվ

Հայաստանը սենսացիոն հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ

Միկա մարզահամալիրում բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Շվեդիա հանդիպումն ավարտվեց 82:69 հաշվով: Սա մեր հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է: Այս պահին մերոնք չորս միավորով գլխավորում են ընտրական Ա ենթախումբը: Աղբյուրը: Հայաստանը սենսացիոն հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ

Կարդալ »

Հայտարարություն՝ ոչ պետական լրատվամիջոցների համար

ՀՀ մշակույթի նախարարությունն օգոստոսի 7-ից ընդունում է ոչ պետական լրատվամիջոցների 2018թ. պետական աջակցության հայտերը: Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, 2018թ. պետական աջակցության համար կարող են դիմել ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլը, մշակութային ուղղվածության կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր և …

Կարդալ »

ԱԱ. Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներին էլ չի հաջողվել պայքարել մեդալի համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) առաջին գոտեմարտում` 1/8 եզրափակչում, պարտվել է ղազախ Ալպամիս Դաստանբեկին, Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում համառ և …

Կարդալ »

Սերժ Սարգսյանը Թեհրանում է

Աշխատանքային այցով այսօր Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանածՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների: Աղբյուրը: Սերժ Սարգսյանը Թեհրանում է

Կարդալ »

Պաղպաղակի օր` Կենդանաբանական այգում

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Կենդանաբանական այգու հանրային տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ Առավոտյան ժամը 10:00-15:00-ն այգու այցելուները պաղպաղակ են վայելել խորհրդանշական` 50 դրամ արժողությամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի այգու հարավկովկասյան գորշ արջերի խնամքին։ Կենդանաբանականի հանրային …

Կարդալ »

Էրեբունիում անհետ կորած կինը հայտնաբերվել է

Երևանի Էրեբունու վարչական շրջանի բնակչուհի Աննա Մաղդեսյանը /1976թ.ծ./ ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվում էր օգոստոսի 2-ից: Օգոստոսի 4-ին՝ ժամը 3-ին, Ա. Մաղդեսյանը վերադարձել է տուն: Աղբյուրը: Էրեբունիում անհետ կորած կինը հայտնաբերվել է

Կարդալ »

Արմեն Ամիրյանին «Վալերի Բրյուսով» շքանշան է շնորհվել

Այս տարվա նոյեմբերին Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման և այլ ծրագրերի քննարկման համար Հայաստանում գտնվող Վիկտոր Կրիվոպուսկովն անակնկալ է մատուցել ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Մշակությի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան միության նախագահը նախարար Ամիրյանին հանձնել է «Վալերի Բրյուսով» շքանշանը՝ «հայ-ռուսական հումանիտար և մշակութային կապերի …

Կարդալ »

Թեհրանում տեղի է ունեցել Հասան Ռուհանիի երդմնակալությունը

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երդման արարողությունը:Օգոստոսի 3-ին տեղի էր ունեցել Ռուհանիի երդմնակալության առաջին փուլը՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Հասան Ռուհանիին հաստատել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում:Երդման արարողությանը մասնակցել են հյուրեր 92 երկրից:68-ամյա Ռոուհանին երկրորդ ժամկետով վերընտրվել է մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով: Նրա …

Կարդալ »

Հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսն՝ այսօր

Այսօր ժամը 21:00-ին կկայանա Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհանդեսը կուղեկցվի գեղեցիկ ֆլեշ-մոբով:   Աղբյուրը: Հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսն՝ այսօր

Կարդալ »

Հրդեհ՝ բնակարանում

Օգոստոսի 5-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի թիվ 163 տանը ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 14:48-ին: Ա. Ս.-ին պատկանող տան ննջասենյակում այրվել են անկողինը և պահարանը՝ մասամբ, ջերմահարվել է պատը՝ 2 քմ: …

Կարդալ »