Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017
Սկիզբ / Սփյուռք / USArmenianews.com կայքը հայտարարում է իր` «Հայրենիքից հեռու» անունը կրող նոր նախագծի մեկնարկի մասին

USArmenianews.com կայքը հայտարարում է իր` «Հայրենիքից հեռու» անունը կրող նոր նախագծի մեկնարկի մասին


Մենք`հայերս, որ, անկասկած, աշխարհի տաղանդաշատ ազգերից մեկն ենք, երբեք մեր արարելու հանճարը չենք սահամանփակել ինչ-որ պայմանական սահմաններում:
Հայը միշտ արարել ու գեղեցկացրել է աշխարհն` անկախ այն բանից, թե որտեղ է գտնվել, աշխարհի որ ծագում բույն դրել, որ երկրում է բնակվել:
Ճիշտ է`մեր անցած ուղին քարքարոտ է եղել ու բազում խոչընդոտներով, տառապանքով լի, սակայն ի պատիվ մեզ՝ մենք երբեք չեն ընկրկել, երբեք չենք դադարել հավատալ, երբեք մեր կենսունակությունը չենք կորցրել:
Ներկայիս Սփյուռքն, անկասկած, ապացույցն ու արդյունքն է այն բոլոր դժվարությունների, որ մեր ժողովուրդը տեսել է, այն մաքառումների, որ ունեցել է հատկապես 20-րդ դարում` մի ժամանակաշրջան, որ, արդարև, համարվում է մարդկային պատմության ամենադաժան դարը:
Սակայն, անկասկած, հայկական սփյուռքը միայն 20-րդ դարի դաժան իրողությունները չէ,որ արտացոլում է.այն նախևառաջ հայի հանճարի վկան է, այն նյութական ապացույցն է այն բանի,որ մեզ անհնար է պարտության մատնել`ըստ Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքի:
Սփյուռքն, անկասկած, հայ ժողովրդի տաղանդի յուրատեսակ այն գանձարանն է,որ հարստացնում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ բոլոր այն ազգերին, որոնց շրջապատում ապրում ու գործունեություն է ծավալում:
USArmenianews.com կայքը հայտարարում է իր` «Հայրենիքից հեռու» անունը կրող նոր նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում մենք մեր ընթերցողին ենք ներկայացնելու օտար ափերում բարձունքների հասած, հայի պատիվը բարձր պահած մեր այն հայրենակիցներին, ովքեր կյանքի բերումով ապրում ու արարում են հայրենիքից հեռու` իրենց սրտերում կրելով, սակայն, Մայր Հայաստանը, չդադարելով լինել Հայաստանի անքակտելի մասնիկը:
Վստահ ենք`մեր ընթերցողը այս նախագծի միջոցով կկարողանա նորովի բացահայտել Սփյուռքի իրական ներուժն ու տաղանդավոր հայորդիների դիմագիծը` համոզվելու, որ հայի հանճարն, իրոք, ազատ է ժամանակի ու տարածության բոլոր կապանքներից, հայի հանճարը սահմաններ չի ճանաչում:
Գայանե Մանուկյան

Աղբյուրը: USArmenianews.com կայքը հայտարարում է իր` «Հայրենիքից հեռու» անունը կրող նոր նախագծի մեկնարկի մասին

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոն ter-hambardzum.net

 Այս տոնը տոնում ենք կիրակի օրը և ո՜չ մեկ այլ օր, ինչպես առաքյալներինը, մարգարեներինն ու մարտիրոսներինը, և այս օրն առավելապես ենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով