Հուլիսի 29, 2017 - Օրվա արխիվ

Մասիսում բենզատար ավտոմեքենան ու բենզինի կրպակը վերածվել են մոխրակույտի. կա վիրավոր

Հուլիսի 29-ին, ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցում՝ կենցաղի տան մոտակայքում, այրվում է բենզատար ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հանրապետության փողոցի թիվ 70/1 տան մոտակայքում ամբողջությամբ այրվում են «Ռուբեն Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող բենզալցակայանը (4 քմ), «ԳԱԶ 51» մակնիշի …

Կարդալ »

Այսօր կրկնվել է ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան իր ֆեյսբուքյան էջում գրում է. Այսօր Արարատյան դաշտում կրկնվել է այդ տարածքի համար երբևէ գրանված ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը: Արարատ քաղաքի հատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը հասել է +42.6 աստիճանի: Նման ցուցանիշ գրանցվել է նաև 1986 թվականի հուլիսի 9-ին, կրկին +42.6 աստիճան: Եթե այսօր նույնիսկ …

Կարդալ »

Պետք է խնդիրները կարգավորել՝ գտնելով նաև ոչ ստանդարտ լուծումներ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով և մարզի …

Կարդալ »

Հրդեհ Գանձակ գյուղում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մուրացան փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17:30-ին: Ամբողջությամբ այրվել …

Կարդալ »

«Գառնի»-ում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ընդլայնում է մշակութային միջոցառումների շարքը և ձևաչափը: ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հուլիսի 30-ին, ժամը  21.00-ին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  գիշերային  գեղարվեստական  լուսավորությամբ  այցելուների  համար  ելույթ  կունենա  «Կամերային  երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի  Հայաստանի  պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր  գործիչ Ռոբերտ Մլքեյանի …

Կարդալ »

Հրազդանի կիրճում մաքրման աշխատանքներ են իրականացվել

Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Հրազդանի կիրճում, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող հատվածը մաքրվել ու պատշաճ տեսքի է բերվել Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցների ուժերով: Կիրճի տարբեր հատվածների դժվարամատչելի տեղանքները մաքրել են ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողները: Հրազդանի կիրճում …

Կարդալ »

Երևանում +41 աստիճան է, դիմացեք Հայեր. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուղիղ 5 ժամ է Երևանում +40…+41 աստիճան է, դիմացեք Հայեր»:   Աղբյուրը: Երևանում +41 աստիճան է, դիմացեք Հայեր. Սուրենյան

Կարդալ »

Լոռիում գետի հունը բարձրացել է և քշել կնոջը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՍՊ ընկերությանը պատկանող, Դեբեդ գետի վրա տեղակայված Շնողի ջրատար հանգույցի դարպասի բացման արդյունքում, տեխնիկայի …

Կարդալ »