Երեքշաբթի , Փետրվարի 20 2018

Հուլիսի 17, 2017 - Օրվա արխիվ

2 փաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողություններն, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ: Ըստ ոստիկանության՝ փաստաբանի նմանօրինակ գործելաոճն ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ …

Կարդալ »

Հրդեհ Խանջյան փողոցում

Հուլիսի 17-ին, ժամը 18։29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում` «Շախմատի տան» մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։46-ին: Այրվել է «Opel Vectra Universal» մակնիշի 35 CS 154 պետհամարանիշով ավտոմեքենան՝ բացի շարժիչի հատվածից: …

Կարդալ »

Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան. Արա Բաբլոյան

Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանմապարհով խաղաղ կարգավորման օգտին և շնորհակալ է Ռուսաստանին այդ խնդրի լուծմանը նպաստելու համար: Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ում գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պետական այցով գտնվում է ՌԴ-ում: «Ես ցանկանում …

Կարդալ »

Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային

Armtimes.com-ը գրում է. Պատվաստումների թեման բազմաթիվ ծնողների համար ամենացավոտներից է: Նրանք շարունակ կասկածում են` արժե՞ արդյոք տարբեր հիվանդությունների դեմ պատվաստել երեխային, արդյոք պատվաստանյութն անվտա՞նգ է եւ այլն: Առողջապահության նախարարությունն առիթի դեպքում պնդում է, որ պատվաստումն անհրաժեշտ է, որ դրանից խուսափելը կնշանակի երեխային անպաշտպան դարձնել վարակիչ հիվանդությունների դեմ: Նաեւ վստահորեն երաշխավորում …

Կարդալ »

Ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 16-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին՝ 1987 թ. ծնված Ալիսա Մաթևոսյանը, ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի վայրից փախուստի դիմած «Ֆոլքսվագեն»-ի վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Աղբյուրը: …

Կարդալ »

Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների …

Կարդալ »

Ուշադրություն՝ առաջիկայում նորմայից 5-7 աստիճան շոգ է լինելու

Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:   Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան՝ 3-8 …

Կարդալ »

Ժորժ Կեպենիկյանը ընտրվեց Լիոնի քաղաքապետ

Ինչպես արդեն նշել էինք՝  Ֆրանսիայի Լիոնի քաղաքային խորհուրդը այսօր երեկոյան քաղաքապետի պաշտոնում պետք է նշանակեր հայազգի 68-ամյա  վիրաբույժ Ժորժ Կեպենեկյանին: Տեղեկացնենք, որ այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետ է ընտրել  Ժորժ Կեպենիկյանին։ Նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմն անձամբ էր առաջադրել Կեպենիկյանի թեկնածությունը։   Աղբյուրը: Ժորժ Կեպենիկյանը ընտրվեց Լիոնի քաղաքապետ

Կարդալ »

Անձրևների ժամանակ կփակվեն որոշ ճանապարհահատվածներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում: Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը: Կարճ ժամանակում …

Կարդալ »