Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Սփյուռք / Ոստիկանական ֆեյքերը Վովա Գասպարյանի հրճվանքի աղբյուրն են …

Ոստիկանական ֆեյքերը Վովա Գասպարյանի հրճվանքի աղբյուրն են …


Նրանք, ովքեր հետևում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործունեությանը , վստահորեն կարող են վկայել , որ Հայաստանի պետական կառավարման համակարգում նրա պես երկրորդն ուղղակի գոյություն չունի ու դժվար էլ երբևիցե գոյություն ունենա :
Ոստիկանապետի ելույթներից ստեղծվում է այնպիսի տպավորություն, ասես գործ ունես ոչ թե ոստիկանի , այլ ` դերասանի կամ արտիստի հետ :
Իհարկե, Գասպարյանի այդ տաղանդը միգուցե այնքան էլ դատապարտելի չլիներ , եթե դրա հետ մեկտեղ խոսքերին հետևեին համապատասխան գործերը , սակայն կյանքն է ցույց տալիս , որ ոստիկանապետի խոսքերի ու գործերի միջև առկա տարբերությունը ժամանակի ընթացքում միայն խորանում է:
Այս մարդը մի բան ասում է , մեկ այլ բան անում :
Հուլիսի 14-ին, ինչպես արդեն հայտնի է, Վ. Գասպարյանը խորհրդակցություն էր անցկացրել բարձրաստիճան ոստիկանների մասնակցությամբ` հանդես գալով իրեն վաղուց հարազատ դարձած կոչերով ու նույնիսկ սպառնալիքներ հնչեցրել, թե, եթե, համապատասխան ժամկետներում ոստիկանության համակարգում գործունեություն ծավալողները չբարեփոխվեն, ստիպված են լինելու հրաժեշտ տալ համակարգին: Մի խոսքով`ամեն բան ինչպես միշտ:
Սպառնալիքներ հնչեցնելուց զատ,սակայն, Գասպարյանն, ըստ երևույթին, ինքնագովազդվելու մղումից ելած, չէր մոռացել նաև ոստիկանական համակարգի որոշ օղակների գովեստով հանդես գալ` փառաբանելով դրանց : Այնինչ` իրականում համոզվելու համար, որ Գասպարյանի պնդումները բացարձակապես ոչ մի աղերս չունեն իրականության հետ, հարկավոր է ընդամենը մի փոքր մոտիկից ուսումնասիրել ասենք նույն կիբերհանցագործությունների բաժնի կամ էլ թե անձնագրային ու վիզաների վարչության աշխատելաոճը:
Ներքին զորքերում,որոնցով Գասպարյանը հատկապես պարծեցել էր, ընդհանրապես գովելու բան չկա` եթե անկեղծ…
Հետևաբար` հարց է առաջանում` հատկապես ի՞նչն էր ստիպել Վլադիմիր Գասպարյանին նման ցնծությամբ լցվել: Ենթադրելի է ` ոստիկանական ֆեյքերն են Գասպարյանի հրճվանքի աղբյուրը , որոնց քայքայիչ աշխատանքն , ինչ խոսք , անհնար է չնկատել : Իսկ միգուցե ասենք Անձնագրային և վիզաների վարչության յուրատեսակ աշխատելաո՞ճն է ուրախացրել Գասպարյանին , երբ դրա պետը ` Բիչախչյանը , միառժամանակ առաջ ձեռնամուխ էր եղել կոնկրետ իմ անձնագրային տվյալների ` ոստիկանական ֆեյքերի միջոցով հանրայնացմանը : Գուցե Գասպարյանն իր բավարարվածությունն էր հայտնում իր ենթականերին հենց միայն նրա համար , որ նրանք մեծից փոքր ընդամենը մեկ բանո՞վ են զբաղված ` շեֆին սոցցանցերում ռեկլամելով :Ստացվեց ճիշտ հակառակը՝ խորհրդականից սկսած մինչև փոխգնդապետ  խայտառակեցին ու խայտառակում են ամբողջ համակարգը: Ապացույցը՝ ամբողջ համացանցը: 
Այդ առումով , ինչ խոսք , գովերգվելու արժանի են անխտիր բոլորը: Հանցագործ ֆեյքերի պակաս այս համակարգում ուղղակի գոյություն չունի :

Իհարկե , ոստիկանապետի ելույթի էությունը միանգամայն հասկանալի էր : Մարդն իբր նուրբ ձևերով փորձում էր գովերգել իր կողմից ղեկավարվող համակարգն ու գլուխ գովալ , թե հենց ինքն է կանգնած այս « ծաղկուն » համակարգի հիմքում :
Նկատենք , սակայն , որ ոստիկանապետն իր ելույթն ու խոսքն այնպես էր կառուցել , որ այդպես էլ ի վիճակի չէր եղել լսողին համոզել :
Ընդհանուր առմամբ անգրագետ ելույթ էր ու ոչ համոզիչ : Տեսնես մի ռեֆերենտ չկա՞ր ` նորմալ « սփիչ » գրեր ոստիկանապետի համար , այնպիսին , որով Գասպարյանի խոսքն ավելի համոզիչ կհնչեր , իսկ շոուն էլ ստացված կհամարվեր.. Կամ՝ լավ չէր լինի, որ խորհրդականի հաստիք չունենար, փոխարենը՝ ունենար արհեստավարժ ռեֆերենտ:
Ինչ վերաբերում է Վովա Գասպարյանի այն մտքին , թե ոստիկանները պետք է իրականացնեն նաև հստակ սոցիալական գործառույթներ , ապա պետք է այդ առումով նկատենք , որ ոստիկանների բուն գործառույթը ոչ թե սոցիալական , այլ իրավական հարթությունում է , ու նախքան այլոց թերությունները մատնանշելը, այլ գերատեսչությունների ղեկավարներին «գնդակ» նետելը, նրանց աշխատանքը թերագնահատելը շատ ավելի ճիշտ կլիներ , որ Վլադիմիր Գասպարյանը իրենց համակարգի խայտառակ, բարձիթողի վիճակի մասին խոսի:
Ա՛յ ընկեր , գյուղն ուր ոստիկանն ուր … Միգուցե հողի մշակությամբ էլ զբաղվեին , կամ ասենք գոմաղբ վառելով … շատ հետաքրքիր բան կստացվեր ` իսկական թամաշի բուն :
Գայանե Մանուկյան



Աղբյուրը: Ոստիկանական ֆեյքերը Վովա Գասպարյանի հրճվանքի աղբյուրն են …

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Լավ իմացե՛ք, «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը հեշտ կոտրվողներից չէ

Այն, որ Հայաստանում ազատ խոսքը շատ ավելի հարաբերական երևույթ է, քան ոմանց առաջին հայացքից …