Երկուշաբթի , Մայիսի 21 2018

Հուլիսի 14, 2017 - Օրվա արխիվ

Արոնյանը նախավերջին տուրում պարտվել է

Շվեյցարական Ժնև քաղաքում ավարտվում է FIDE Grand Prix մրցաշարը: Նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտվել է ռուս Յան Նեպոմնյաշչիին: Պարտիան ավարտվել է 36-րդ քայլում: Այս տուրից հետո հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 3,5 միավոր և զբաղեցնում է մրցաշարի 14-րդ հորիզոնականը: Աղբյուրը: Արոնյանը նախավերջին տուրում պարտվել է

Կարդալ »

Կինոդիտում` Զվարթնոցում

Հայաստանի պատմամշակութային  հուշարձանները  հանրահռչակելու, մշակութային կյանքն աշխուժացնելու  նպատակով  ՀՀ մշակույթի  նախարարությունը  և «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ը  հանդես  են  գալիս  յուրօրինակ նախաձեռնությամբ: Կենտրոնից հայտնում են, որ այսուհետ  յուրաքանչյուր շաբաթ  մեր հայրենակիցներն  ու  Հայաստան  այցելած  օտարերկրացի  հյուրերը  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում` մեծ  էկրանի  վրա  կարող  են  ֆիլմեր  դիտել: …

Կարդալ »

Թակա՞րդ վարորդների համար. Առավոտ

  Aravot.am-ը գրում է. Դիլիջան քաղաքի  հարավային ծայրին  գտնվող «Հաղարծին» ռեստորանային համալիրից մինչեւ Սեմյոնովկա գյուղ  տանող հին ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայք, շուրջ 5կմ ավտոճանապարհի մեջտեղը  ներկված է  հոծ գծով: Նշված ճանապարհի միայն մի փոքր հատվածում հոծ գիծն ընդհատվում է: 5 կմ ճանապարհին հոծ գծի  առկայությունը նշանակում է, որ այդ հատվածում ավտոմեքենաների …

Կարդալ »

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ազգային տոնին

Հուլիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Տոնական ընդունելությանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների …

Կարդալ »

«Ստորին Հրազդան» ջրանցքում հայտնաբերվել է դի

Հուլիսի 14-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի վերջնամասում՝ «Ստորին Հրազդան» ջրանցքում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Աղբյուրը: «Ստորին Հրազդան» ջրանցքում հայտնաբերվել է դի

Կարդալ »

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիսի 14-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ողջունելով արիտունցիներին՝ Վահագն Մելիքյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմագին խոսքերը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ …

Կարդալ »

Վիճաբանություն և դանակահարություն Չարենց թաղամասում

Հուլիսի 13-ին, ժամը 8.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, պարանոցի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1981 թ. ծնված Արտաշես Վ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 8.00-ի սահմաններում, Չարենց թաղամասի 11 շենքի …

Կարդալ »

Հուրգադայում հանցագործը վնասազերծվել է ՀՀ քաղաքացու օժանդակությամբ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ կապ է հաստատել Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։ «Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- գերլ է Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ Եգիպտոսի ծովափնյա Հուրգադա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է հանգստացողների …

Կարդալ »

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Հանրապետության Նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին: Հայ-ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի և ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների ու …

Կարդալ »

ՍԱՊԾ. Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում: Ծառայությունից նշում են, որ դիտարկման իրականացման համար հիմք է հանդիսացել Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել …

Կարդալ »