Երեքշաբթի , Փետրվարի 20 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է. Ս. Հասրաթյան

Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է. Ս. Հասրաթյան

474895

Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Այդ ոլորտի մանրահատակային պատասխանատուները նորից անցել են իրենց քաղաքացիական բնակչության թիկունքում կրակակետեր բացազատող «ամենազոր» բանակի այսօր ունեցած երեւակայական «հաջողությունները» իրականի փոխարեն մատուցելու եւ դրանցով սեփական հանրությանը «գոտեպնդելու» ինքնախաբեությանը:

ՊԲ մամուլի ծառայությունն օրվա ընթացքում արդեն երկու անգամ անդրադարձել է շփման գծում տեղի ունեցած դեպքերի իրական զարգացումներին ու նաեւ հրապարակել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած մեր երեք զինծառայողների անունները: Ինչ վերաբերում է ալիեւյան ագիտպրոպի ապատեղեկատվական կերակրամանից սնվող անգլուխների հրապարակումներին առ այն, թե իբր «ադրբեջանական զինուժի թիրախային հարվածներից շարքից հանվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա եւ ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ» , ապա դրանք ոչ այլ ինչ են, քան սեփական անզորությունը քողարկելու ճարահատյալ քայլ»,- նշել է նա:



Աղբյուրը: Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է. Ս. Հասրաթյան

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային …