Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Հասարակություն / Հայտարարություն Սասնա Ծռերի դատավարության վերաբերյալ

Հայտարարություն Սասնա Ծռերի դատավարության վերաբերյալ

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Սասնա Ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և Հիմնադիր Խորհրդարանի համակիրների դեմ սկսված շինծու դատավարությունները:

Ակնհայտ է, որ ռեժիմը այս դատավարությունների միջոցով փորձում է ոչ թե արդարադատություն կիրառել, այլ արդարադատության շղարշի ներքո հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների, Հայաստանում արդարության և ժողովրդավարության, Արցախի վերամիավորման համար պայքարող քաղաքացիների նկատմամբ: Առավել զայրացուցիչ է ամբաստանյալներին դատարանի շենքում դաժան ծեծի ենթարկելու փաստը: Ռեժիմի նման վարքագիծը ոչ միայն անմարդկային է, այլ նաև բացահայտորեն հակապետական և հակասահմանադրական, և հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ խախտում:

Սասնա Ծռերը պահանջում են, որպեսզի իրենց դատի ժողովուրդը, և ոչ թե լեգիտիմությունից զուրկ դատարանը: Եվ դատեն որպես ռազմագերու կարգավիճակ ունեցող ապստամբների, և ոչ թե քրեական հանցագործների: Այս պահանջները միանգամայն իրավացի պահանջներ են,  քանի որ Սասնա Ծռեր խումբը մեկ տարի առաջ՝ տեսնելով, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում, և օգտվելով մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայով ամրագրված ժողովրդի ապստամբելու իրավունքից, ապստամբեցին Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ: Երևանի փողոցներում օրեցօր աճող համակիրների թիվը վկայում էր, որ նրանց զինված գործողությունները ժողովրդի կողմից լայն աջակցություն ունեին: Այդ մասին են վկայում նաև բազմաթիվ հրապարակված հարցումներ՝ թե մեկ տարի առաջ և թե այսօր, որտեղ հարցումների մասնակիցների մեծ մասը պաշտպանում են Սասնա Ծռերի գործողությունները և նրանց համարում են հերոսներ: Սա նշանակում է, որ ժողովուրդը Սասնա Ծռերի մասին իր վճիռն արդեն կայացրել է: Այդ ռեժիմն է, որ գնում է ընդդեմ ժողովրդի կամքի: Այնուամենայնիվ, Սասնա Ծռերը միանգամայն պատրաստ են ցանկացած դատավճռի, եթե այն կայացված լինի ժողովրդի կողմից, այլ ոչ Սերժ Սարգսյանի ռեժիմի կամակատար և բռնաճնշումների գործիք հանդիսացող դատարանի կողմից:

«Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Սասնա Ծռերի նկատմամբ կիրառվող բռնությունները, կասեցնել ապօրինի դատավարությունները և Սասնա Ծռերի և այդ գործին առնչվող բոլոր մեղադրյալների դատավարությունը հանձնել հատուկ այդ նպատակով ստեղծված, բաց և իշխանական ապարատից անկախ ժողովրդական ատյանի:

«Հայկական Վերածնունդ» Սփյուռքյան Կազմակերպություն



Աղբյուրը: Հայտարարություն Սասնա Ծռերի դատավարության վերաբերյալ

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Սա կրակոց է նաև ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ. Շարմազանով

«Այսօր այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ …