Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Հասարակություն / «Ո՛չ ոք չի կարող մեզ ստիպել, որ ապրենք այս կեղեքիչ ու խարդախ համակարգում» – Թորոս Սեֆիլյան

«Ո՛չ ոք չի կարող մեզ ստիպել, որ ապրենք այս կեղեքիչ ու խարդախ համակարգում» – Թորոս Սեֆիլյան

-Պարոն Սեֆիլյան, վերջին երկու օրերին ներքաղաքական իրավիճակը դարձյալ լարվեց՝ պայմանավորված Սասնա ծռերի դատավարության ժամանակ արձանագրված բախումներով: Սակայն նկատելի է, որ իրավիճակը միտումնավոր լարվում է իշխանության հրահանգով: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

-Ինչքան կուզեի այս պահին հայրենի ջրաշխարհեն բաժակ մը ջուր խմել, սակայն դեռ աղի ու աղոտ է:

Գոնե ինձ համար շատ պարզ ու հստակ են վարչախումբի կողմեն բոլոր կատարված իրադարձությունները և անցուդարձերը հայրենիքեն ներս:

Նախ և առաջ այսօրվա վարչախումբի կողմեն հատուկ մշակված ձախող ու աննպաստ մարտավարությունը սկսեց Ժիրայր Սեֆիլյանի մասնավորապես դատական երկրորդ նիստի ժամանակ, երբ բռնի ուժով դուրս հրավիրեցին դահլիճեն, և անշուշտ, որ պիտի անցնեին ու հասնեին ավելիով՝ Սասնա ծռերի դատական նիստերու ժամանակ բռնի ուժ գործադրելը և վարկաբեկումները:

Սա ուղղակի և անմիջական մարտահրավեր է հայ ժողովուրդին, որն ընդունված է հայ ժողովուրդի կողմեն:

-Պարոն Սեֆիլյան, երեկ նաև փաստաբանների աշխատանքն են խոչընդոտել, նրանցից ոմանք բռնությունների են ենթարկվել: Ի՞նչ է փորձում ցույց տալ իշխանությունը:

-Կկարծեմ, որ ամբողջ հայությունը և նաև ամբողջ աշխարհը մեզ կհետևին ու կտեսնեն, թե ինչեր կկատարվին նորածին Հայաստան աշխարհեն ներս:

Ես կըսեի, որ օրվա իշխանությունները ոչ թե կփորձեն մի բան ցույց տալ բռնություններով, այլ մեզ բոլորիս կապացուցեն, որ նորածին երկիրը դեռ բռնապետություն է:

-Երեկ դատարանի շենքի ներսում բռնությունների և ծեծի ենթարկվեցին Ծռերից մի քանիսը: Առնվազն հինգ հոգի ծեծի են ենթարկվել: Արայիկ Խանդոյանի փաստաբանը հայտարարեց, որ նույնիսկ ոստիկանները հերթ են կանգնել Խանդոյանին ծեծելու համար: Ի՞նչ ծրագիր է իրագործում իշխանությունը:

-Ո՛չ մի ծրագիր, ուղղակի հաշվեհարդար:

Ցավոք, տակավին մեր փոքրիկ հայրենիքեն ներս ազնիվ լինելը վտանգավոր է, հայրենասերը՝ մեղավոր, նվիրյալը՝ դավաճան:

Այս համակարգը տակավին չսորվեցավ և չհամոզվեցավ, որ ժողովուրդին ծեծելով և ոմանց վերացնելով՝ ինքը կհասնի իր նպատակներուն: Ո՛չ ոք չի կարող մեզ ստիպել, որ ապրենք այս կեղեքիչ ու խարդախ համակարգի ներքո:

Իշխանություններու ամենօրյա սերմանած բռնությունն ու վախը ժողովուրդին շեղելու միտումնավոր մտքերեն, ուղղակի պետք չէ՛ հղիանալ և անգործ մնալ:

Պայքարը կշարունակվի, և բոլոր բռնակալները պատասխան պիտի տան:

-Պարոն Սեֆիլյան, կա կարծիք, որ այս ամենն արվում է Ծռերի նիստերը դռնփակ դարձնելու համար: Ինչո՞ւ:

-Այո, միայն կարծիքներ չեն, այլ հարյուր տոկոսով իրականություն:

Որովհետև եթե փորձեն բոլորի դատական նիստերը արդարորեն և հստակ ու թափանցիկ մատուցել, այդ դեպքում կմերկանա չարիքի ծառայող այս համակարգը:

-Պարոն Սեֆիլյան, օրերս «Ժառանգության» համագումարի ժամանակ այդ կուսակցության ղեկավարը դարձյալ ընդդիմադիր դաշտը համախմբելու կոչեր հնչեցրեց: «Ժառանգության» ծրագիրը՝ նոր մոբիլիզացիա սկսելու, որքանո՞վ եք հեռանկարային համարում:

-Անկեղծ ասած, գոնե այս պահին պիտի չուզեի գնահատական տալ այս հարցին: Կապրինք ու կտեսնենք…

Բայց մի բան ըսեմ, որ երբ մարդ առավոտ ձկնորսության պիտի երթա, ան գոնե պիտի և պե՛տք է հավատա, որ այդ օրը ինքը պիտի ձուկ որսա:

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/194860/



Աղբյուրը: «Ո՛չ ոք չի կարող մեզ ստիպել, որ ապրենք այս կեղեքիչ ու խարդախ համակարգում» – Թորոս Սեֆիլյան

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Կ.Կարապետյանի անօրինական որոշումը. քաղաքային իշխանությունները քաղաքացու տարածքը խլել են (տեսանյութ)

Երեւանի բնակիչ Ռ. Անանյանն ընդդեմ քաղաքային իշխանությունների: Քաղաքապետարանը անօրինական տիրացել է քաղաքացու սեփականությանը: Գործը դատարանում …