Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Հասարակություն / Գուցե դպրոցի տնօրինությունը թաքցնելու բա՞ն ունի

Գուցե դպրոցի տնօրինությունը թաքցնելու բա՞ն ունի

11-01-2014-19-16-4555946

Մինչ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ դպրոցների տնօրենները պետք է դառնան հանրային կերպարներ եւ առանց կաշկանդվելու հաղորդակցվեն լրագրողների հետ, տնօրենները շարունակում են խուսափել լրագրողների հետ շփումներից, ավելին` թույլ չեն տալիս դպրոցներում նկարահանումներ իրականացնել, զրուցել աշակերտների հետ:

Araratnews.am-ի լրագրողն այսօր փորձեց Վերջին զանգի միջոցառման հետ կապված նկարահումներ իրականացնել Պուշկինի անվան դպրոցում, զրուցել աշակերտների հետ, սակայն նրան թույլ չտվեցին ներս մտնել, ավելին` ասացին, որ միայն տնօրեն Նատալյա Ստեփանյանի թույլատվության դեպքում կարող ենք նկարահանումներ իրականացնել: Երբ ցանկություն հայտնեցինք թույլտվություն ստանալու համար նրան տեսնել, պարզվեց, որ տնօրենը միջոցառման  է եւ հնարավոր չէ:

Նշենք, որ նախարար Լեւոն Մկրտչյանի խիստ հանձնարարականով Վերջին զանգի հետ կապված դրամահավաքներն ու ճոխ ծախսերը արգելված են: Գործում է նախարարության թեժ գիծ, որը գրանցում է ցանկացած նման դեպքին առնչվող ահազանգ: Գուցե դպրոցի տնօրինությունը այս առնչությամբ թաքցնելու բա՞ն ուներ։

Հավելենք, որ մենք, այնուամենայնիվ, կփորձենք որոշ դպրոցներ եւս այցելել:



Աղբյուրը: Գուցե դպրոցի տնօրինությունը թաքցնելու բա՞ն ունի

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Մի խառնվեք իմ եւ ամուսնուս հարաբերություններին. ծնողը՝ դպրոցի տնօրենին

Araratnews.am-ն այսօր կապ հաստատեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում  բռնության ենթարկված 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի  մոր՝ Մարինա Սարգսյանի …