Երեքշաբթի , Մայիսի 23 2017
Սկիզբ / Հասարակություն / Թուրքիայում պահանջել են երկրից վռնդել 100 հազար հայի

Թուրքիայում պահանջել են երկրից վռնդել 100 հազար հայի

fox-tv-bbp-genel-baskani-mustafa-destici-israil-8410088_7616_o

Թուրքիայում ապրում են 100 հազար ապօրինի ներգաղթյալներ Հայաստանից, որոնց մենք չպետք է պահենք. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ միասնություն (Büyük Birlik Partisi) կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսդեջին. հաղորդում է թուրքական Insanhaber հրատարակությունը:

«Թուրքիան պետք է անհապաղ արտաքսի երկրից անօրինական հայերին, քանի որ Հայաստանը համարվում է ագրեսոր ու զավթիչ, և պարբերաբար գնդակոծում է ադրբեջանական դիրքերը»,- ասել է քաղաքական գործիչը:

Պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չպետք է շփումներ ունենա Հայաստանի հետ, քանի դեռ Երևանը փոխհատուցում չի վճարել Ադրբեջանին Ղարաբաղի համար:



Աղբյուրը: Թուրքիայում պահանջել են երկրից վռնդել 100 հազար հայի

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Առգրավվել է 939 հատ «սիգ» տեսակի ձուկ

Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.05-20.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով