Երեքշաբթի , Մայիսի 23 2017
Սկիզբ / Հասարակություն / ԱԻՆ աշխատակիցները հանրապետական մրցույթի 7 մարզաձի հաղթողներ են դարձել

ԱԻՆ աշխատակիցները հանրապետական մրցույթի 7 մարզաձի հաղթողներ են դարձել

AIN

Մայիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրել է նախարարության  հաշմանդամություն ունեցող 9 աշխատակցի, ովքեր մայիսի 17-19-ին մասնակցել էին «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացվող հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին:

Ընդհանուր առմամբ, հաշմանդամություն ունեցողների մարզական փառատոնին մասնակցել են 16 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնք ուժերն են չափել շոու-դաուն, սեղանի թենիս, բասքեթբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում:

ՀՀ ԱԻՆ աշխատակիցները մասնակցություն են ունեցել 4 մարզաձևերում՝ բասկետբոլ, բազկամարտ, սեղանի թենիս և ծանրամարտ: Նրանք նվաճել են 3 ոսկե մեդալ՝ ծանրամարտ, մեկական ոսկե մեդալներ՝ բազկամարտ, սեղանի թենիս, բասքեթբոլ մարզաձևերում, ինչպես նաև՝ 1 արծաթ և 2 բրոնզ՝ բասքեթբոլ մարզաձևում:

Շնորհավորելով ԱԻ աշխատակիցներին հաղթանակների կապակցությամբ՝ նախարար Դ. Տոնոյանն իր խոսքում կարևորել է հաշմանդամություն ունեցողների ակտիվ ներգրավվածությունը մարզական կյանքին՝ որպես նրանց ակտիվ ինտեգրում հասարակությանը: Նա հույս է հայտնել, որ նվաճումները կլինեն շարունակական:

«Դուք մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին և ապացուցում եք, որ ունեք շատ ուժեղ կամային հատկանիշներ, ինչը հպարտության մեծ առիթ է: Մենք տեսանք ձեր եռանդը ոչ միայն աշխատանքում, այլև՝ մարզադաշտում: Նշեմ, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որն էլ ավելի կմեծացնի մեր կարողությունները և կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը», – եզրափակել է Դ. Տոնոյանը:

ԱԻ նախարարի հրամանով՝ նախարարության 9 աշխատակիցները կստանան նաև դրամական պարգևներ:



Աղբյուրը: ԱԻՆ աշխատակիցները հանրապետական մրցույթի 7 մարզաձի հաղթողներ են դարձել

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Նախարարին ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցերը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մայիսի 5-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով