Երկուշաբթի , Հունիսի 26 2017
Սկիզբ / Քաղաքականություն / Ովքեր են հանձնաժողովների նախագահների թեկնածուները

Ովքեր են հանձնաժողովների նախագահների թեկնածուները

azgayin-joxov

Ազգային ժողովը կունենա ինը մշտական հանձնաժողովներ: Որոշումն ընդունելուց հետո ներկայացվեցին նախագահների թեկնածուները: Նշենք, որ վեց հանձնաժողովի ղեկավարությունը կստանձնի ՀՀԿ խմբակցությունը, իսկ երեքինը՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի խմբակցությունը:

ՀՀԿ-ն առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջարկեց Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:  «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Երրորդ և չորրորդ պաշտոնների առաջարկման իրավունքը ՀՀԿ-ինն էր:

ՀՀԿ-ն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկեց  Արմեն Աշոտյանի, իսկ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ Կորյուն Նահապետյանի թեկնածությունները:

«Ծառուկյան» դաշինքը գիտության, կրթության երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջարկեց Վարդան Բոստանջյանին: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկեց Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում էլ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունն առաջարկեց Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ՀՀԿ-ն առաջարկեց Խոսրով Հարությունյանի և ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում` Գագիկ Մինասյանի թեկնածությունները:



Աղբյուրը: Ովքեր են հանձնաժողովների նախագահների թեկնածուները

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Պաշտպանի բողոքի արդյունքում զորակոչիկը տարկետում է ստացել

Մարդու իրավունքների պաշտպանին  ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում: ՄԻՊ աշխատակազմից մանրամասնում են, …